Նորություններ

Գյումրիում գնացքի տակ երիտասարդ տղա է ընկել ու մահացել

Րոպեներ առաջ Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երեւանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել:

Այս տեղեկությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:

«Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», — ԳԱԼԱ-ի լրագրողի  հետ զրույցում նշեց փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Կան տեղեկություններ, որ երիտասարդը երկաթգիծն անցնելիս խոսել է բջջային հեռախոսով եւ չի նկատել մոտեցող գնացքը:

Տեղում իրականացվում են ուսումնասիրություններ:

Այլ մանրամասներ ավելի ուշ:

10564594_536407249821220_339047884_o 10569641_536407263154552_834772306_o 10578705_536407269821218_113282130_o

Back to top button
Close