Միջազգային
«Boeing-777»-ի ավիավթարին ՌԴ մասնակցության անմիջական ապացույցներ չկան

Դոնբասում զինյալները կարող էին «Boeing-777»-ին հարված հասցնել սխալմամբ: Նման եզրակացություն է կատաարել է ԱՄՆ հետախուզությունը,- գրում է ՈւՆԻԱՆ-ը:
ԱՄՆ հետախույզների խոսքերով` ավիավթարին ՌԴ մասնակցության անմիջական ապացույցներ չկան: Նրանք ենթադրում են, որ անջատողականները խփել են ուղևորատար ինքնաթիռը SA-11 «ցամաք-օդ» հրթիռով,- փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
ԱՄՆ հետախույզները նշում են, որ Ռուսաստանը շարունակում է զինյալներին Դոնբաս զենք մատակարարել, այդ թվում նաև հրթիռներ ու տանկեր: Սակայն նշում են, որ հայտնի չէ` ռուսները մասնակցե՞լ են արդյոք ուղևորատար օդանավի վրա հրթիռի արձակմանը, թե՝ ոչ, կամ արդյո՞ք ուսումնական վարժանքներ կազմակերպել են նրանց համար: