The Financial Times-ը Ուկրաինայում «Boeing-777»-ի հրթիռակոծման ապացույցներ է հրապարակել

Ուկրաինայի Դոնեցկի մարզում Malaysia Airlines ընկերության « Boeing-777» կործանման վայրում հայտնաբերված բեկորները դարձել են առաջին ապացույցները, որ այն խփվել է «ցամաք-օդ» հրթիռով,- գրում է The Financial Times-ը: Լուսանկարում, որը հրապարակել է հրատարակչությունը, ֆիքսված է վայր ընկած օդանավի մի բեկորը, որի վրա 1քմ մակերեսով անցք կա, իսկ դրա շուրջ` փոքրիկ անցքեր, ինչպես նաև այրվածքի հետքեր: Բեկորն հայտնաբերել են Պետրոպավլովսկ գյուղի բնակիչները տներից մեկի բակում:
Ռազմական 2 փորձագետ եւՄեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի նախկին օդաչուն ուսումնասիրել են լուսանկարն ու հաստատել են տեղաբնակներից մեկի խոսքերը, որ վնասվածքներն համապատասխանում են հրթիռով հարվածի հետևանքներին:
Ավելի վաղ արևմտյան հետախուզական ծառայությունները նշել են, որ ինքնաթիռը, ինչպես պնդում են Ուկրաինայի իշխանությունները, սխալմամբ խփվել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանարապետության» ու ռուս զինծառայողների կողմից «ցամաք-օդ» տիպի հրթիռով, որն արձակվել է «Բուկ» զենիթահրթիռային համակարգից:
Royal United Services Institute-ի /Լոնդոն/ վերլուծաբանն ասել է հրատարակչությանը, որ կոտորակառումբի անցքի չափը համապատասխանում է դրան:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի անդամ Դուգլաս Բարիի խոսքերով` լուսանկարում պատկերվածը համապատասխանում է վնասներին, որոնք կարելի է ակնկալել այն տեսակի բեկորաֆուգասային մարտագլխիկի պայթյունի արդյունքում, որոնք սովորաբար օգտագործվում են «ցամաք-օդ» հրթիռներում:
Փորձագետները եկել են այն եզրակացությանը, որ բեկորի մեջտեղի մեծ անցքը, հավանաբար, բացվել է ներսից, շուրջ 10 կմ բարձրության վրա հրթիռի հարվածից հետո ինքնաթիռի արագ ապահերմետիկացման արդյունքում:
Լուսանկարում պատկերված բեկորը հանդիսանում է օդանավի անձնակազմի խցիկի ձախ թևը: