Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի Boeing 777-ի աղետի թափանցիկ հետաքննության համար. Պուտին

Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի Ուկրաինայի օդային տարածքում մալազիական Boeing 777 կործանման լիակատար թափանցիկ հետաքննության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նա ևս մեկ անգամ իր ցավակցություններն է հղել բոլոր զոհվածների ընտանիքներին` ավիավթարը «սարսափելի ողբերգություն» անվանելով:
«Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, լիակատար, համապարփակ, խորն ու թափանցիկ հետաքննության համար»,- ասել է Պուտինը: Մեզ կոչ են անում ազդել հարավ-արևելքի աշխարհազորականների վրա: Կրկնում եմ, մեր ուժերի ներածին չափով, մենք իհարկե կանենք»,- հավատացրել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանի նախագահը «սև արկղերի» փոխանցման ժամանակ Դոնեցկի վրա տանկային գրոհն անթույլատրելի է համարել: Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է ոչ միայն աշխարհազորականներին, այլ նաև Կիևի իշխանություններին զինադադարի կոչ անել: