Միջազգային մամուլի տեսություն

Սովետական դինոզավրը, որը սնվում է ողբերգություններով. La Repubblica

Միացյալ Նահանգների հովանու ներքո գտնվող, եվրոպականացող Ուկրաինայի դեմ հանդես եկող, արյան ծարավ դինոզավրը ձվից դուրս եկավ,- գրում է Վիկտոր Երոֆեեւը La Repubblica թերթում տպագրված հոդվածում:

«…Սակայն, չնայած անխուսափելի ցնցմանը, որը տեղի ունեցավ Ուկրաինայի երկնքում պատահածի հետեւանքով, ինքնաբուխ հարց է ծագում. ու՞մ է պետք այսպիսի ողբերգությունը… Ոչ ոք չէր ուզում սպանել օտարերկրյա օդանավի քաղաքացիներին, ոչ մի կողմը, ոչ` մյուսը: Սակայն, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Կրեմլի կողմից սատարվող անջատողականները սկսել են խփել իրենց ռմբակոծող ուկրաինական ինքնաթիռները, հավանական է, որ Boeing-ը խփվել է անջատողականների հրթիռով: Եւ, քանի որ անջատողականներն ինքնաթիռներ չունեն, ուկրաինական բանակն օդ կրակելու հիմք չուներ»,- գրում է հեղինակը:

 «Եւս մեկ բան պետք է հասկանա աշխարհը. Պուտինը չի հաշտվի այն մտքի հետ, որ Ռուսական Մեծ կայսրությունը կարող է պարտված դուրս գալ իրենից անջատված Ուկրաինայի հետ հակամարտությունից:  Ձվից դուրս եկավ սովետական, արյան ծարավ դինոզավրը: Սակայն դա Կրեմլին քիչ է հուզում. Կայսրության հաղթանակը նշանակում է ավելի շատ դինոզավրի գաղափարախոսություն: Եվ հիմա, երբ խփվեց մալազիական Boeing-ը, դինոզավրը ստացավ արյան իր բաժինը եւ վերականգնեց ուժերը: Կարեւոր չէ, որ նա ոչ այն թիրախին է խփել: Կարեւոր է, որ նա ցույց է տվել իր ճանկերն ու ժանիքները»,- գրում է հեղինակը:

«…Կրեմլից շատ բան է կախված: Եւ Կրեմլը երբեք չի ընդունի, որ իր դինոզավրն է խփել Boeing-ը: Ավելի շուտ նա կմատնանշի Կիեւին: Մյուս կողմից էլ, ոչ ոք չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, եւ Եվրոպայում էլ ոչ ոք չի երազում կռվել Դոնեցկի տափաստաններում: Արդյունքում՝ Պուտինը ժամանակին չի սանձել դինոզավրին, իսկ Կիեւը շատ վաղ է երգել հաղթանակի մասին: Եւ եթե ռազմական հավակնությունները հաշվի չեն առնում ողբերգությունները, դա այն պատճառով է, որ նրանք սնվում են ողբերգություններով»,- գրում է հեղինակը:

Back to top button