Միջազգային

Ադրբեջանի 11 քաղաքացիներ մեղադվում են Մերձմոսկվայում գործարարի առևանգման մեջ

ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կասեցվել է էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությունը, որի ադրբեջանցի անդամները մեղադրվում են մոսկվացի գործարարի առևանգման մեջ` փրկագին ստանալու նպատակով: Այս մասին REGNUM-ին տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունից:

Այս տարվա հուլիս ամսին չարագործները Մոսկվայի հարավ-արևելյան շրջանում առևանգել են գործարարին ու նրա հարազատներից 500 հազար ԱՄՆ դոլարի չափով փրկագին  պահանջել: Սույն փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «մարդու առևանգում» հոդվածով:

Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու ընթացքում սույն հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվողները ձերբակալվել են: Հանցագործներն են Ադրբեջանի Հանրապետության 28-ից 47 տարեկան 11 քաղաքացիներ:  Կասկածյալների հանդեպ որպես խափանման միջոց  ընտրվել է կալանքը:  Կատարվում է հետաքննություն` նմանատիպ այլ հանցագործություններում ձերբակալվածների մասնակցությունը  պարզելու համար:

 

 

Back to top button