Պուտինը կործանված «Boeing-777»-ի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել «Boeing-777» կործանման վերաբերյալ,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինը համարում է, որ ոչ ոք չպետք է ու իրավունք չունի օգտագործել մալազիական ինքնաթիռի կործանումը «քաղաքական նպատակներով նեղ շահադիտական ակնկալիքներով»:
«Մենք բազմիցս կոչ ենք արել հակմարտող կողմերին անհապաղ դադարեցնել այրունահեղությունն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Կարելի է ասել, որ եթե հունիսի 28–ին Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունները չվերսկսվեին, ապա այս ողբերգությունը ևս հավանաբար չէր լինի»,-մեջբերում է նախագահին մամլո ծառայությունը:
Պուտինը նաև նշում է, որ անհրաժեշտ է ինքնաթիռի կործանման վայրում միջազգային փորձագետների աշխատելու ժամանակ ապահովել նրանց անվտանգությունը, այդ թվում նաև մարդասիրական միջանցքներ կազմակերպել:
«Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Ուկրաինայի արևելքում հակամարտությունն այսօրվա ռազմական փուլից խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ տեղափոխվի և բացառապես դիվանագիտական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պուտինը Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեին խոստացել էր ամբողջական աջակցություն ցույց տալ դիերի տեղափոխման ու «սև արկղերի» հայտնաբերման հարցում: