Միջազգային

Հայտնաբերվել են մալազիական «Boeing»-ի վթարի 251 զոհերի դիերը

Մասնագետներն Ուկրաինայի արևելքում` մալազիական «Boeing»-ի կործանման վայրում, հայտնաբերել են 251 զոհվածի դի, մարմնի 66 մասեր,- տեղեկացնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 21-ի ժ.7:00-ի դրությամբ հայտնաբերվել է 251 զոհվածի ու մարմնի 66 մաս, որոնք հասցվել ու բեռնվել են Տորեզի երկաթգծի կայարանում սառնարան-վագոններում:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ուկրաինայի արևելքում մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing-777 օդանավը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր է թռչելիս եղել, կործանվել էր: Օդանավում 298 մարդ է գտնվել, այդ թվում նաև 85 երեխա ու օդանավի անձնակազմի 15 անդամները:

Կիևի իշխանությունները վթարի մեջ մեղադրել են ռուսամետ զինյալներին, իսկ նրանք հայտարարել են, որ չունեն նման միջոցներ, որոնցով կկարողանային ինքնաթիռ խփել նման բարձրության վրա:

Back to top button