ԱՐԽԻՎԻ 1 ՕՐԸ

Պուտինյան ճնշումներով, եվրոպական երազանքներով…

Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, թե Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, անսպասելի էր շատերի համար: Շարունակաբար տարբեր մեկնաբանություններ ու քննադատություններ են հնչում, թե ինչ պատճառով Սերժ Սարգսյանը որոշեց գնալ այդ քայլին: Իսկ իշխանական թևի ներկայացուցիչները, ովքեր մինչ այդ տարբեր ձեւաչափի հանդիպումներ էին ունենում եվրոպացի չինովնիկների հետ եւ երկրում եվրոպական արժեքներ էին քարոզում, հայտարարությունից հետո սկսեցին այլ կերպ մեկնաբանել հարցը, թե Հայաստանի արտաքին անվտանգության եւ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդիրներից ելնելով` Մաքսային միությանն անդամակցելու որոշումն արդարացի է:

 «Արխիվի մեկ օրը» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել Մաքսային միությանն անդամակցելու որոշմանն ու հետագա զարգացումներին:

 

Ավելին
Back to top button