Առաջին եվրոպական սուրճի տների հիմնադիրները հայեր են
Ճիշտ է, որ սուրճը Հայաստանում չի աճում, չի աճել ու երբևէ չի աճի: Այդ ըմպելիքի արմատները գալիս են Եթովպիայի Կաֆֆա շրջանից: Պատմությունն այսպիսին է. Կաֆֆայի այծերի հովիվը զարմացած էր այն փաստից, որ այծերն ավելի աշխույժ են դառնում, երբ արածում են սուրճի դաշտերում: Սա նման ազդեցություն է ունեցել նաև մարդկանց վրա: Եթովպիայից այն շրջանառվել է դեպի Արաբիա՝ հասնելով մինչև Օսմանյան հողերը և առաջ շարժվելով դեպի Մերձավոր Արևելք, ապա Եվրոպա՝ ներառելով Հայաստանը, թերևս ամենագլխավորն այս ամենի մեջ:
Առաջին սուրճի տները Վիեննայում ու Փարիզում բացվել են հայերի կողմից: Հովհաննես Դիոդատոն (Հովհաննես Աստվածատուր) եղել է առաջին հայը, ով սուրճի տուն է բացել: Սուրճի տները զարդարելու համար այդ ժամանակվա հայկական նորաձևության դետալներն էին օգտագործվում: Նույնիսկ սուրճ վաճառողի կերպար է ցուցադրվել 1696թ. Ֆրանսիայում կայացած պիեսի ժամանակ, ով ինքն իրեն համարում էր բնիկ հայ:
Նշումներ կան, որ Լոնդոնում ու Պրահայում բացված սուրճի տները նույնպես բացված են եղել հայերի կողմից: Հասարակական ու քաղաքական դերը, որ սուրճի տներն ունեցել են տարիների ընթացքում ու մինչև հիմա ունեն, արտացոլված է ամբողջ աշխարհում և հատկապես եվրոպական երկրների քաղաքների մշակույթում:
“Coffee” բառն ունի իր տարբերակները՝ “café”, “Kaffee”, “qahwa”, “kahve” kofe”, որոնցից վերջինը գերակշռում է բոլոր երկրների լեզուներում, բացի 2-ից. Եթովպիայում այն անվանվում է «բունա», մինչդեռ Հայաստանում այն անվանվում է «սուրճ»: Այս բառի ծագումն անհայտ է: Ենթադրվում է, որ այն միաձուլվել է “sev choor” կամ “sev joor” բառերից, որը նշանակում է «սև ջուր» կամ էլ առաջացել է այն խմելու ժամանակ դուրս եկած ձայնից: