Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է «Boeing»-ի մասին ռուսամետ զինյալների հեռախոսազրույցների ձայնագրություն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է ռուսամետ զինյալների հեռախոսազրույցների ձայնագրությունները, ովքեր Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալների համաձայն` Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի փոխգնդապետ Վասիլի Գերմանին զեկուցում են խփված ինքնաթիռի կործանման մասին:
Ձայնագրությունների վերծանումը՝ ստորեւ.
Զեկուցում է ռուսամետ զինյալների ղեկավարներից մեկը` Իգոր Բեզլերը.
«Հենց նոր ինքնաթիռ են խփել՝ «Մանյորա» խումբը: Ենակիևոյում է ընկել»,- զեկուցել է Բեզլերը: Հրապարակված ձայնագրությունում այնուհետև ավելի ցածր «պաշտոն» ունեցող զինյալներն են զեկուցում:
Այսպես «Մայոր» անունով զինյալը հաղորդում է, որ ինքնաթիռը խփել են «չերնուխինցի կազակները»:
«Կարճ ասած, քաղաքացիական օդանավ է: Այնտեղ ժողովրդի թիվն ուղղակի…., բեկորները բակերն էր ընկել: Ահա այսպես: Ես դեռ դեպքի վայր չեմ հասել, նայում եմ այնտեղ, որտեղ ընկել են առաջին դիերը»:
«Գրեկը» համառորեն հետաքրքրվել է, թե կա արդյոք զենք, ինչին «Մայորը» պատասխանել է, որ բացարձակապես չկան , միայն քաղաքացիական իրեր են` զուգարանի թուղթ, սրբիչներ»:
Նշվում է, որ ցինիզմի գագաթնակետ է դարձել այսպես կոչված «կազակ ատաման» Նիկոլայ Կոզիցինի ու չբացահայտված զինյալի հեռախոսազրույցը:
«Դա պարզվել է ուղևորատար ինքնաթիռ է եղել: Ընկել է Գրաբովոյի շրջանում, այնտեղ կանանց ու երեխաների ծով դիեր կան: Այժմ կազակներն այդ ամենը զննում են»,- ասել է զինյալը` հավելելով, որ իբրև թե հեռուստատեսությամբ հաղորդում են, որ դա եղել АН-26, սակայն «Malaysia Airlines» գրությամբ: «Դե ուրեմն լրտեսներ են ներկրել»,- երկար չմտածելով պատասխանել է «ատամանը»: