Միջազգային
ՌԴ ՊՆ-ն հայտարարում է «Boeing»-ի կործանման օրը ուկրաինական հրթիռների արձակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆիքսել է մալազիական «Boeing»-ի կործանման ժամանակ Ուկրաինայի տարածքում «Բուկ» զենիթահրթիռային համակարգերի արձակումը:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ ռազմական գերատեսչությանը:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունից, ինքնաթիռի ուղղությունն ու դրա անկման վայրը համընկնում են մեծ հեռավորության 2 ուկրաինական զենիթահրթիռային համակարգերի ու «Բուկ-Մ1» միջին հեռավորության 3 ԶՀՀ խոցման գոտու հետ:
«Ռուսական ռադիոտեխնիկական միջոցները հուլիսի 17-ին ֆիքսել են «Կուպոլ» ռադիոլոկացիոն կայանի «Բուկ-Մ1» մարտկոցի աշխատանքը, որը տեղակայված է Ստիլա բնակավայրի շրջանում՝ Դոնեցկից 30 կմ հարավ»,- ասվում է հաղորդագրության մեջ: