Միջազգային

Համացանցում է հայտնվել Ուկրաինայում կործանված «Boeing-777»-ի սրահում արված վերջին տեսանյութը

Երեկ Ուկրաինայում  կործանված մալազիական ավիաընկերության «Boeing-777» ուղևորներից մեկը թռիչքից առաջ «Instagram»-ում հրապարկել է տեսանյութ, որն արվել է ինքնաթիռի սրահում:

Հիշեցնենք, որ օդանավն ընկել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե քաղաքի մերձակայքում: Ինքնաթիռը թռչելիս է եղել Ամստերդամից Կուալա Լումպուր:

Օդանավում եղել է 298 մարդ, նրանցից 154-ը` Նիդեռլանդների քաղաքացի, 27-ը` Ավստրալիայի, 45-ը` Մալազիայի /այդ թվում նաև օդանավի անձնակազմը/, 12 ինդոնեզիացի, 9  բրիտանացի, 4 գերմանացի, 4 բելգիացի, 3 ֆիլիպինցի ու 1 կանադացի:

Back to top button