Միջազգային

Ուկրաինայում հումանիտար զինադադար չի լինի. Ստրելկով

Իգոր Գիրկինի /Ստրելկովի/ խոսքերով` Boeing 777 կործանման հետաքննության համար զինադադար չի պահանջվում,- գրում է tvrain.ru-ն` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Մալազիական ինքնաթիռի վթարի վայրը գտնվում է աշխարհազորականների խոր թիկունքում,- հայտարարել է «ԴԺՀ» «պաշտպանության նախարարը»:

«Ողբերգության պատճառների անկողմնակալ հետաքննության համար ոչ մի «հումանիտար զինադադար» կամ «միջանցքներ» չեն պահանջվում: Հանձնաժողովը կարող է ազատորեն այդտեղ ժամանել ու ուսումնասիրություններ կատարել: Ոչ ոք չի խոչընդոտի, սակայն նաև չենք դադարեցնի հակառակորդի խմբավորումների դեմ մարտական գործողությունները»,- հայտարարել է նա:

Տեղեկացվում է, որ Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի տատիկը ևս եղել է Ուկրաինայում կործանված օդանավում,-գրում է Strait Times-ը` վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին: Ինչպես նշվում է, 83-ամյա Փուան Շրի Շիտի Ամիրահը եղել է վարչապետի պապիկի երկրորդ կինը:

Back to top button