Միջազգային

Հայտնաբերվել է կործանված «Boeing777» ինքնաթիռի 121 ուղևորների դիերը

Մալազիական ավիաընկերությանը պատկանող օդանավի կործանման վայրում ` Դոնեցկի մարզի արևելյան հատվածում, հայտնաբերվել է 121 զոհվածների դիերը, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ընդհանուր առմամբ ինքնաթիռում, որը Ամստերդամից Կուալա-Լումպուր էր թռչում, գտնվել է 298 մարդ:

Կիևում պնդում են, որ որոնողական աշխատանքները բարդանում են զինված անջատողականների ներկայությունից, ովքեր խոչընդոտում են  փրկարարական աշխատանքներին:

Օդանավը ռադարներից անհետացել էր երեկ ժամը 16:20-ի սահմաններում: Ժամը 17:15-ի սահմաններում Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը Դոնեցկի մարզի Շախտյորի շրջանում բաց տարածության մեջ հայտանաբերել էր ինքնաթիռի բեկորները: Հրդեհը հանգցվել է 17:40-ին ու սկսվել է զոհվածների դիերի որոնողական աշխատանքները:

Back to top button