Լեոնարդո դա Վինչի՝ հանճար, որ երբեք չի բացահայտվի
Լեոնարդո դա Վինչին իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից էր՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, մաթեմատիկոս, նախագծող, հայտնագործող, երկրաբան և գրող: Դա Վինչին համարվում է նաև Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ՝ անհագ հետաքրքրությունների ու հնարամիտ երևակայության տեր մարդ: Նա բոլոր ժամանակների մեծագույն նկարիչն է, ինչու չէ, նաև բացառիկ տաղանդ ունեցող մարդկանցից մեկը:
Հայտնի գործերից են՝ «Վերջին ընթրիքը», «Մոնա Լիզան» «Ավետումը», «Ժայռերի կույսը» և այլն:
«Վերջին ընթրիքը»
«Վերջին ընթրիք» որմնանկարը Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից է, որը նա ստեղծել է 15-րդ դարում Միլանի «Սանտա Մարիա» մենաստանում: Նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ իր աշակերտների հետ վերջին ընթրիքի ժամանակ: Լեոնարդոն պատկերել է 12 աշակերտի, քանի որ ընթրիքի ժամանակ Հիսուսն ասում է, որ աշակերտներից մեկն իրեն կդավաճանի:
Շատ հանճարներ պնդում են, որ նկարում կոդավորված փաստեր կան:
1. Ամենակարևոր բանալին, որ Լեոնարդոն թողել է, ըստ Դեն Բրաունի («Դա Վինչիի կոդը» գրքի հեղինակ), այն է, որ Հիսուսի աջ կողմում նստած աշակերտը Մարիամ Մագդաղենացին է: Իրոք, բավական է ուշադիր նայել ու միանգամից աչքի կընկնի, որ նկարում պատկերվածը կին է՝ երկար մազերով, նուրբ դիմագծերով: Դեն Բրաունը նշում է նաև, որ Հիսուսն ու աջ կողքին նստած մարդը կազմում են “M” տառը, որը կարող է խորհրդանշել Մարիամ Մագդաղենացուն կամ Ամուսնություն (Mary Magdalene and Matrimony): Սակայն այս վարկածը շատերի կողմից մերժվում է, պնդելով, քանի որ Հովհաննես առաքյալն ամենաերիտասարդն է եղել, ապա նկարում պատկերվածը նա է: Ենթադրվում է, որ դա Վինչին եղել է “Priory of Sion” խմբի առաջնորդը, որի նպատակն է եղել գաղտնի պահել Մարիամ Մագդաղենացու և Հիսուսի ամուսնությունը:
2.Աջից Բարդուղեմեոսը, Հակոբոս կրտսերը և Անդրեասն են նստած: Բոլորը զարմացած են, Անդրեասը ձեռքերը վերև է բարձրացրել, կարծես թե ուզում է ցույց տալ, որ մի պահ կանգ առնեն բոլորը:
3. Հաջորդիվ նստած են Հուդան, Պետրոսն ու Հովհաննեսը: Եթե ուշադիր նայենք Հուդայի դեմքին, կտեսնենք, որ իր դեմքը ստվերում է, ձեռքին էլ մի փոքրիկ քսակ (թվում է՝ արծաթներով լի): Պետրոսն ակնհայտորեն զայրացած է ինչ-որ մի բանի վրա, իսկ կանացի տեսք ունեցող Հովհաննեսն էլ թվում է, թե ուշաթափվում է:
4. Հիսուսը պատկերված է սեղանի կենտրոնում ու բավականին հանգիստ տեսքով:
5. Թովմասը, Փիլիպոսը և Հակոբոս ավագը հաջորդում են Հիսուսին՝ ձախից: Թովմասն ակնհայտորեն խառնված է, Հակոբոս ավագը՝ զարմացած, իսկ Փիլիպոսը թվում է, թե ինչ-որ մի բան է ուզում պարզաբանել:
6. Մաթևոսը, Թադևոսն ու Սիմոնը կազմում են վերջին խումբը: Թվում է, եթե իրադրությունը սրվի, Սիմոնն ամենաառաջինը դուրս կպրծնի:
7. Ըստ Դեն Բրաունի՝ Մարիամ Մագդաղենացին արքայական տոհմից էր, Բենիամինի ցեղից և Հիսուսի կինը: Հիսուսի խաչելությունից հետո Մարիամը, որ երեխայի էր սպասում, տեղափոխվեց Ֆրանսիա, ու հիմք դրվեց Մերովինգյան արքայական դինաստիային:
8. Հիսուսն ու Մարիամ Մագդաղենացին աղջիկ են ունեցել՝ Սարա անունով:
9. Մարիամ Մագդաղենացու դին թաղված է Ֆրանսիայում գտնվող «Լուվր» թանգարանի մոտ:
Դա Վինչիի մյուս գլուխգործոցն է «Մոնա Լիզա Ջոկոնդայի» դիմանկարը:
1. Նա սկսել է նկարել դիմանկարը 1503թ.-ին, ավարտել՝ 1506թ. Իտալիայում:
2. Ասում են՝ նկարում պատկերվածը հարուստ վաճառական Ֆրանչեսկո դել Ջիոկոնդոյի կինն է:
3. Ըստ մեկ այլ վարկածի՝ նկարում պատկերվածը Լեոնարդոյի մայրն է: Հետազոտող Ռինա դե Ֆիրենզեն նշում է, որ դա Վինչիի մայրը գալիս էր նրա մոտ ու պատմում իր ուրախությունների ու դժվար պահերի մասին: Մոր մահից հետո դա Վինչին ձեռնամուխ եղավ դիմանկարի ստեղծմանը:
4. Նկարի ամբողջական անունն է «Մոնա Լիզա Ջոկոնդա»:
5. Ասում են նաեւ, թե Լեոնարդոն նկարում պատկերել է հենց իրեն կնոջ կերպարանքով:
6. Մոնա Լիզայի աչքերում թաքնված են փոքր թվեր ու տառեր, որոնք անզեն աչքով տեսնել հնարավոր չէ: Ենթադրվում է, որ այնտեղ նշված է դիմանկարի ստեղծման տարեթիվը:
7. Հաջորդ հարցը վերաբերում է Մոնա Լիզայի ժպիտին: Իր հանելուկային ժպիտը տարիներ շարունակ գրավել է միլիոնավոր մարդկանց: Հետազոտությունների համաձայն Մոնա Լիզայի ժպիտը արտահայտում է էմոցիաներ, ինչպիսիք են ուրախություն, վախ, զայրույթ, զզվանք:
8. Ըստ մեկ այլ վարկածի՝ Մոնա Լիզա անունը գալիս է ”AMON L’ISA” անվանումից, որը նշանակում է կին/տղամարդ Աստված: Դա Վինչին սկզբից պատկերել է իրեն, հետո այն փոխել է կնոջ կերպարանքի՝ ստեղծելով տղամարդու ու կնոջ անթերի միաձուլում:
9. 1911թ. դիմանկարն անհետացել է Լուվրից: Պաբլո Պիկասոն էր համարվում առաջին կասկածյալը: Սակայն 2 տարի հետո՝ 1913թ., նկարը գտնվեց: Իտալացի հայրենասեր Վինչոնց Պերուգան ձերբակալվեց դիմանկարը գողանալու մեղադրանքով: Պերուգան այդ ժամանակ Լուվրի աշխատող էր և հավատում էր, որ դիմանկարը պատկանում է միայն Իտալիային:
10. Լուվրը այն գնահատում է 3 մլրդ. դոլար: