Նորություններ

Մանրամասներ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված զինվորի մասին

«Մովսես Նորայրի Գասպարյանի մահվան փաստի առթիվ գործ է հարուցվել ՀՀ քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Զինվորը Երևանի բնակիչ է»:

Այս մասին ԳԱԼԱ-ն տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այնտեղից տեղեկություն հաղորդեցին նաև այն մասին, որ զինվորը զորակոչվել է Երևանի Մաշտոցի զինկոմիսարիատից:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Back to top button