ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ

«Շաբաթն անց» լրատվական-վերլուծական ծրագիր 06.07.2014

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ-ի կիրակնօրյա՝ «Շաբաթն անց» լրատվական-վերլուծական ծրագիրը:

♦ Ինչու՞ է ուշանում ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամակցման գործընթացը: Վարչապետի վստահեցմամբ՝ հայկական կողմը պատրաստ է, խնդիրները տեխնիկական են:

♦ Հայ-ադրբեջանական սահմանը դարձյալ անհանգիստ է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում շփման գծի խախտման մի քանի դեպք գրանցվեց: Թշնամին նաեւ դիվերսիոն գործողությունների անհաջող փորձ իրականացրեց, որը ձախողվեց: Ինչո՞ւ է թշնամին հիմա հաճախակի կրակում:

♦ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա մոտ 4 դրամով: Անցնող շաբաթ նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավիրված նիստում: Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փորձում է մեղմել՝ աղքատության նպաստն ավելացնելով 1000 դրամով:

♦ Երեւանի փոխոստիկանապետը փորձել է համաձայնության գալ քաղաքացի Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: Տեղեկությունը հիմք է ծառայել Վալերի Օսիպյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում գործ հարուցելու համար:

 Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Դոնեցկում եւ Լուգանսկում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի եւ հակառակորդի միջեւ, որի արդյունքում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ թե զինվորականների, թե անջատողականների եւ թե խաղաղ բնակչության շրջանում:

♦ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան ստորագրեցին իրենց երկրների համար այդքան անհրաժեշտ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցում:

Back to top button
Close