ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ժամանակակից աշխարհի յոթ հրաշալիքները

Եվրաթունել (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)

Եվրաթունելը 50,5 կիլոմետրանոց ստորջրյա երկաթուղային ճանապարհ է, որը կապում է  Մեծ Բրիտանիայի Ֆոլքսթոն քաղաքը հյուսիսային Ֆրանսիայի Կոկել քաղաքի հետ, եւ որն անցնում է Լա-Մանշ նեղուցի տակով: Նրա ամենացածր կետը գտնվում է 75 մ խորության վրա, իսկ ամենաերկար մասը գտնվում է ջրի տակ (37,9 կմ):

CN Tower (Տորոնտո, Կանադա)

Տորոնտոյի կենտրոնում վեր խոյացած այս կապի եւ դիտորդական աշտարակը, որի կառուցումն ավարտվել է 1976 թվականին, դարձել է տվյալ ժամանակաշրջանում աշխարհի ամենաբարձր ազատ կանգնած աշտարակ-շինությունը (553,33 մ): Մինչ այսօր այն համարվում է Կանադայի խորհրդանիշը` գերելով տարեկան ավելի քան երկու միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների:

Empire State Building (ՆյուՅորք, ԱՄՆ)

102 հարկանի երկնաքեր-ուղենիշ եւ ամերիկյան մշակութային սրբապատկեր` ար-դեկո ոճով Նյու Յորքում, որը հանդիսանում է իրեն հարգող յուրաքանչյուր զբոսաշրջիկի պարտադիր ծրագրային կետերից մեկը: Նրա բարձրությունը ընդհանուր առմամբ  443,2 մետր է: Շինարարության ավարտից հետո` 1931 թվականից ի վեր այն համարվել է ամենաբարձր շենքն աշխարհում շուրջ 40 տարի, մինչ 1972 թվականին ավարտվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակը:

Կամուրջ Ոսկե դարպասներ (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)

Այս շարժական կամուրջը, որն ամբարտակում է Ոսկե դարպասներ նեղուցը,  համարվում է միջազգայնորեն առավել ճանաչված խորհրդանիշներից մեկը Սան Ֆրանցիսկոյում եւ Միացյալ Նահանգներում: Նա անվանվել է ամենագեղեցիկ եւ ավելի շատ լուսանկարված կամուրջն աշխարհում: Կամրջի ընդհանուր երկարությունը 2737 մետր է:

Իթայփու ամբարտակ (Բրազիլիա/Պարագվայ)

Իթայփուն հէկ է Պարանա գետի վրա՝ Բրազիլիայի եւ Պարագվայի միջեւ: Սա  ամենամեծ գործող հէկ-ն է` տարեկան արտադրվող հզորության առումով: 2008 թվականին կայանն արտադրել է ռեկորդային 94,68 մլրդ կ/Վտ էներգիա: Էլեկտրաէներգիայի 90%-ը  սպառվում է Պարագվայում, իսկ 19%-ը` Բրազիլիայում:

«Դելտա» եւ «Զյոյդերզե» նախագծեր  (Նիդեռլանդներ

«Դելտա» նախագիծն իրենից ներկայացնում է մի շարք շինարարական ծրագրեր` պատվարներ, փականներ եւ պատնեշներ՝կառուցված Նիդեռլանդների հարավ-արեւմուտքում Ռեյնի-Մաաս-Շելդ գետաբերանի հողատարածքները հնարավոր ջրհեղեղներից պաշտպանելու համար: Նույնպիսի նպատակով է կառուցված նաեւ «Զյոյդերզե» նախագիծը:

Պանամայի ջրանցք (Պանամա)

Պանամայի ջրանցքը 77 կիլոմետրանոց նավարկելի ջրանցք է Պանամայում, որը միացնում է Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները եւ առանցքային դեր է կատարում ծովային առեւտրի մեջ: Լինելով ամենամեծ եւ առավել բարդ ինժեներական երբեւէ իրականացված նախագծերից մեկը` Պանամայի ջրանցքը հսկայական ազդեցություն է ունեցել երկու օվկիանոսների նավագնացության մեջ`  փոխարինելով երկար ու վտանգավոր ճանապարհը Մագելանի նեղուցով կամ Հորնի հրվանդանը Հարավային Ամերիկայում:

Back to top button
Close