Մշակույթ/ՊատմությունՔո ձայնը

Արցախի գույները վերածելով կտավի՝ նա ծառայությունից հետո իր հետ այն տուն է բերել

Շփվել բնության հետ, ապրել նրա առանձնահատկություններով եւ բազմացնել որոշ թռչնատեսակներ, սա մի գիտություն է, որտեղ ես ինձ զգում եմ շատ լավ, ամեն օր  աշխատում եմ իմ փոքրիկ բնաշխարհում, որտեղ կան շատ ծաղիկներ, թռչուններ եւ իհարկե նրանցից ոգեշնչված նկարներ. ԳԱԼԱ-ի լրագրողը վերջերս հյուրընկալվել էր գյումրեցի երիտասարդ  ստեղծագործող  Մամիկոն   Վարդերեսյանի արվեստանոց  եւ ծանոթացել նրա ստեղծագործությունների հետ:

10466777_682646535116910_2107603197_nՓոքր հասակից ունենալով բնության  ու շրջապատող աշխարհի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ նա իրենց տան պատշգամբում ստեղծել է մի փոքրիկ օազիս, որտեղ կան շատ ծաղիկներ եւ որոշ թռչնատեսակներ: Մամիկոնի խոսքով՝ ծառայելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ նա ավելի է խորացրել իր գիտելիքները վերոհիշյալ ասպարեզում, քանզի այն տեղը, որտեղ անցել է զինծառայությունը, հարուստ է եղել եւ բուսական, եւ  կենդանական աշխարհով: Ուսումնասիրելով Արցախի հրաշալի բնությունը՝ այն նաեւ վերածել է կտավի, որը մեծ խնամքով ծառայությունից հետո  տեղափոխել է հայրենի տուն:

Մեր հանդիպման ընթացքում զրուցեցինք նաեւ Մամիկոնի ծնողների հետ, ովքեր հավաստում են, որ նա մանկուց  է երազել դառնալ կամ քանդակագործ, կամ նկարիչ, կամ այլ մասնագիտություն ունենալ, որը ենթադրում է մոտ լինել բնությանը: Ուստի որոշում է կայացվել նրան տեղավորել որեւէ հաստատությունում, որտեղ ուսուցանվում է նկարչություն, հենց այդպես էլ սկսվել է նրա ստեծագործական ուղին:

10478811_682646491783581_1289620751_nՍկզբում Գեղարվեստի թիվ 3 ուսումնարանում՝ փայտի, քարի գեղարվեստական փորագրող, այնուհետեւ ԳՊՄԻ-ում՝ արդեն նկարչական ոճը կատարելագործելու համար: Ուսանելուն համատեղ զարկ է տրվում  նաեւ բրուտագործության եւ  խեցեգործության աշխատանքներին:  Իսկ ուսումնառության եւ ստեղծագործական  աշխատանքներին զուգահեռ նաեւ տանը՝ մի փոքրիկ անկյունում, Մամիկոնի խնամքով իրենց ուրույն տեղն են զբաղեցնում  սերինոսների 3 տեսակ` Զեբրային սերինոս, ճապոնական սերինոս և тряцниковый սերինոս, դեղձանիկներ և թութակների տեսակներից (неразлучники) 3 տեսակի թռչուններ, որոնց  համերաշխ ընտանիքում է ապրում նաեւ աղավնու брлянтовая горлица տեսակը:

«Ասում են՝ կյանքը շատ մռայլ է եւ գորշ, սակայն ես այդպես չեմ ասում, կյանքը շատ գեղեցիկ է եւ չքնաղ, երբ  դու շատ մոտ ես բնությանն ու կենդանական աշխարհին, որը մի խորը փիլիսոփայություն է, որտեղ անդադար սովորում ես: Նրանք ամեն անգամ քեզ տալիս են մի նոր բան, որով պետք է ապրել, ամենակարեւորը՝ ապրել գեղեցիկ գույների մեջ, այն գույների, որոնցով ես պատկերում եմ այն բնապատկերները, որոնք ինձ ցույց է տալիս բնությունը, մենք էլ ենք բնության մի մասնիկը, պետք է այն տեսնել այնպես, ինչպես այն կա՝ գեղեցիկ եւ գունավոր: Հայաստանը շատ գեղեցիկ է, խոստանում եմ վերադառնալ ճամփորդությունից եւ նկարների տեսքով մարդկանց ցույց կտամ Մայր հայրենիքի գեղեցիկ գանձերը»,-ասում է Մամիկոնը:


10476439_682646531783577_305030893_n 10484451_682646565116907_827874269_n 10487651_682646425116921_1448990027_n 10487786_682646405116923_383412831_n 10501232_682646408450256_315288862_n 10510276_682646388450258_929988847_n 10515000_682646481783582_1244098013_n 10519246_682646541783576_962733845_n 10522097_682646348450262_579519961_n

Լուսանկարները՝ հեղինակի

Back to top button
Close