ՄեկնաբանությունՆորություններ

«Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը Ռուսաստանի կողմից համակարգվում եւ վերահսկվում է» . Վադիմ Դուբնով

Այնպես չէ, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն ունի Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությանը: Սակայն Ռուսաստանն իրազեկ է կատարվող դեպքերին և իրադարձություններին, և ենթադրում եմ, որ Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածությունը, ինչպես տարածաշրջանի այլ հակամարտություններ, ամեն դեպքում պաշտոնական Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է:

Նման տեսակետ հայտնեց ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան, փորձագետ Վադիմ Դուբնովը` պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Հայաստան-Նախիջևան սահմանի լարվածության համատեքստում հնարավո՞ր է Ռուսաստանի գործոնն ու միջամտությունը:

Փորձագետի համոզմամբ,  բոլոր այդ գործողությունները Ռուսաստանի հետ համաձայնեցվում են և սահմանային լարված իրավիճակը պաշտոնական Մոսկվայի կողմից  համակարգվում ու վերահսկվում է:

«Դժվար է դատել և մեկնաբանել այն ամենը, ինչը սահմանին է և մեզանից հեռու, և այս մասով ես չեմ կարղ որևէ միանշանակ բան ասել: Ամեն դեպքում չեմ կարծում, որ դա պետք է կապել Եվրասիական միության ստեղծման եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, քանզի չեմ կարծում, որ այդ հարաբերությունները միանշանակ են, ըստ իս՝ այդ հարաբերությունները բավականին բարդ են, ոչ միայն այն հանգամանքով, որ Ռուսաստանը ցանկանում կամ չի ցանկանում Ադրբեջանին էլ մտցնել այդ միություն: Այստեղ կան մի շարք համաձայնագրեր, բազում երկկողմ հետաքրքրություններ, և ես չեմ կարծում, որ Եվրասիական միությունն ամեն դեպքում ունի նման նշանակություն»:

Հայաստան-Նախիջևան սահմանը հանդիսանում է ՀԱՊԿ սահման. փորձագետն անդրադարձավ այս հանգամանքին՝ ընդգծեց . «Ես առհասարակ չեմ հիշում, որ երբևէ ՀԱՊԿ-ը ընդունած լինի կոլեկտիվ որոշում այս կամ սահմանային խախտման հետ կապված կամ կոլեկտիվ կերպով արձագանքի որևէ լուրջ դեպքի: ՀԱՊԿ-ը քաղաքական ակումբ է, և ես չեմ կարծում, որ Ղազախստանին կամ Բելառուսին հետաքրքրում է, թե ինչ զարգացումներով է ընթանալու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ամեն դեպքում եթե պետք է լինում, որևէ խնդիր է լինում, տեղի է ունենում անդամ պետությունների կոնսուլտացիա և ընդհանուր որևէ որոշում են կայացնում, որովհետև այստեղ քաղաքական բազմաթիվ հարցեր կան՝ նույն այդ ՀԱՊԿ-ի շրջանակներում»:

Back to top button