Միջազգային

Ադրբեջանում ՌԴ-ից պահանջում են վերադարձնել Դաղստանի ու Հայաստանի իրենց «պատմական» հողերը

«Եթե Ռուսաստանը ցանկանում է դառնալ Ադրբեջանի դաշնակիցը, ապա պետք է վերադարձնի մեր «պատմական հող» Դաղստանը»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սարդար Ջալալօղլին Modern.az-ին տված հարցազրույցի ժամանակ,-փոխանցում է IA REX-ը: Ընդ որում` նա պնդում է, որ Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների կողմնակից է հանդիսանում և սրա հետ մեկտեղ մի քանի պայման է դնում ՌԴ առջև:

«Դաշնակցային հարաբերություններ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը կվերադարձնի Դաղստանը: Նաև պետք է հետ վերադարձվեն այն հողերը, որոնք մեզանից խլվել ու տրվել են Հայաստանին»,-հայտարարել է Ջալալօղլին՝ հավանաբար հոգեկան ինչ-որ հիվանդության սրացման պահին:

«Միայն այս պայմաններում Ադրբեջանը կարող է պատրաստ լինել իրական գործընկերության, այդ պայմաններում մենք կկարողանանք համագործակցել Ռուսաստանի հետ: Ընդհանրապես, եթե Ադրբեջանում ինչ-որ մեկը մտածում է ՌԴ հետ գործընկերության մասին, ապա նրա մոտ բացակայում են պատմական գիտակցությունն ու ազգային շահերի պաշտպանության հանդեպ հետաքրքրվածությունը»,- ասել է ադրբեջանցի «մեծ մտածող» Ջալալօղլին:

Back to top button