ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Հրաշագործ սննդամթերքներ` թարմ ու երիտասարդ ուղեղ ունենալու համար

Ձեզ ենք ներկայացնում այն 10 սննդամթերքները, որոնց արդյունավետությունն ուղեղի գործառույթները բարելավելու հարցում ապացուցված է:

Ոստրե

Եթե դուք հաճախ եք ծովամթերքներ ուտում, հատկապես ոստրեներ, ապա ձեզ կարելի է հաջողակ անվանել, քանզի փորձերն ապացուցել են, որ դրանք շատ օգտակար են ուղեղի համար` անկախ մարդու տարիքից: Պատճառը ցինկի եւ երկաթի բարձր պարունակությունն է: Միկրոտարրերի այս համադրությունը թույլ կտա պահպանել սուր միտքը եւ բարելավել հեշտությամբ հիշելու ունակությունը:

Հացահատիկային բույսեր

Ցորենի ցանկացած տեսակ մեծ քանակությամբ ֆոլեաթթու է պարունակում: Նույնը կարելի է ասել նաեւ շագանակագույն բրնձի, վարսակի, գարու մասին: Այդ բոլոր մթերքներն աշխատում են դեպի ուղեղ արյան հոսքի վրա, որը նշանակում է ավելի բարձր որակի աշխատանք եւ գործառույթների բարելավում: Հայտնի է, որ ամբողջական հացահատիկային մթերքները պարունակում են վիտամին В6, որը հայտնի է որպես պիրիդօքսին: Այն կատարելապես համապատասխանում է բոլոր նրանց, ովքեր փորձում են բարելավել իրենց հիշողությունը:

Թեյ

Թարմ եփված կանաչ կամ սեւ թեյը օգտակար է ուղեղի համար, քանի որ այն պարունակում է կատեխին: Այն միտքը սուր ու թարմ պահելու համար իդեալական տարբերակ է: Կատեխինները պահպանում են ոչ միայն ուղեղի աշխատունակությունը, այլեւ թույլ են տալիս նրան հանգստանալ` օգնելով պայքարել մտավոր հոգնածության դեմ: Թեեւ ենթադրվում է, որ կանաչ թեյն ունի ավելի մեծ ազդեցություն, սակայն սեւ թեյը եւս լավ տարբերակ է` ամբողջ օրը ուղեղի գործունեության լիցքեր ստանալու համար:

Ձու

Տարիքին զուգընթաց ուղեղն սկսում է կծկվել: Այս երեւույթը կոչվում է ուղեղի ատրոֆիա` ապաճում: Չնայած այդ գործընթացը բնական է, բայց ձու ուտելով կարելի է պայքարել դրա դեմ: Բանն այն է, որ ձվում կա մեծ քանակությամբ վիտամին B12 եւ լեցիտին: B12 վիտամինն ուղեղը պահպանում է գերչորացումից, որը հաճախ կարող է պատճառ դառնալ Ալցգեյմեր հիվանդության զարգացման: Ձվի շատ օգտագործումը կարող է շատ վնասակար լինել, բայց դրա չափավոր օգտագործումը տալիս է մեզ անհրաժեշտ ճարպաթթուներ: Պետք է հիշել, որ չի կարելի չարաշահել ձուն, սակայն օրական 1-2 ձուն օգտակար է ուղեղի համար:

Կարրիի փոշի

Սա սուր բուրմունքով համեմունք է, որը նպաստում է ուղեղը թարմ պահելուն: Կարրիի փոշու հիմնական բաղադրիչը անտիօքսիդանտներով հարուստ կուրկումինն է, որը պայքարում է ուղեղի ծերացման, ինչպես նաեւ ազատ ռադիկալների դեմ, որոնք գտնվում են ոչ միայն մեր ուղեղում, այլեւ ամբողջ մարմնում: Սակայն կարրին օգտակար է ոչ միայն ուղեղին, այլ նաեւ շաքարախտի եւ սրտանոթային հիվանդությունների դեպքում: Նույնիսկ անհրաժեշտ չէ համեմունքն օգտագործել ամեն օր ճաշին եւ ընթրիքին, բավարար է ամիսը մեկ անգամ օգտագործել այն սննդի մեջ, եւ դա բարենպաստ կլինի ուղեղի համար:

Հատապտուղներ

Եթե նույնիսկ բուսակեր չեք, ապա շատ կարեւոր է ապավինել մրգերին, հատկապես հատապտուղներին` ուղեղի բարելավման համար: Օրինակ՝ հապալասը լավագույն հատապտուղն է մեր ուղեղի համար, քանի որ նպաստում է մտավոր ունակություններին: Այլ հատապտուղներ, այդ թվում ազնվամորին եւ մոշը, հարուստ են անտիօքսիդանտներով, որոնք բարելավում են ուղեղի աշխատունակությունը: Ուղեղի ծերացման հետեւանքները վերացնելու համար բավարար է ուտել հատապտուղներ օրը մեկ անգամ: Հատապտուղները հաճախ անվանում են սուպերպտուղներ` նրանցում պարունակվող ֆեզիտինի եւ ֆլավանոիդների մեծ քանակության համար: Նրանք հիանալիորեն նպաստում են հիշողության բարելավմանը:

Ընկույզ եւ սերմնապտուղներ

Ընկույզի գրեթե բոլոր տեսակներն օգտակար են ուղեղի համար, այդ թվում` գետնանուշ, կաղին, հնդկական ընկույզ, նուշ, դդմի սերմեր, արեւածաղկի սերմեր եւ ցանկացած այլ տեսակի ընկույզ կամ սերմեր: Ընկույզը եւ սերմնապտուղները հարուստ են Omega-6 եւ Omega-3 ճարպաթթուներով, ինչպես նաեւ ֆոլեաթթվով, E ու В6 վիտամիններով: Սնուցիչների այսպիսի փաթեթը նպաստում է հստակ մտածելակերպի վրա: Նույնիսկ հայացքը կյանքի նկատմամբ կդառնա դրական, քանի որ Omega -6 եւ Omega-3 ճարպաթթուները գերազանց հակադեպրեսանտներ են: Ընկույզի որոշ տեսակներում եւ սերմերում կան մեծ քանակությամբ պիրիդօքսին եւ մագնեզիում, որոնք բարելավում են հիշողությունը եւ սնուցում են ուղեղը:

Կանաչատերեւ բանջարեղեններ

Այս բանջարեղեններն օգնում են հատկապես այն ժամանակ, երբ կարիք կա հիշելու գրեթե մոռացված տեղեկություններ, մանրամասներ, որոնք տեղի են ունենում ուղեղի համար կարեւոր բաղադրիչներ հանդիսացող ֆոլեաթթվի, ինչպես նաեւ B6 եւ B12 վիտամինների առատ պարունակության շնորհիվ: Նրանք նվազեցնում են խոմիցեստինի մակարդակը, որը հանգեցնում է մոռացկոտության: Այս բանջարեղեններում մեծ է նաեւ երկաթի քանակը, հետեւաբար, երախտագիտությամբ պետք է հիշել այն ծնողներին, ովքեր ստիպում են ուտել կաղամբ եւ սպանախ:

Ձուկ

Ձուկը շատ օգտակար է առողջությանը, հատկապես ուղեղին: Նրանում պարունակվում է Omega-3 հայտնի ճարպաթթուն: Ճարպաթթուները շատ օգտակար են ուղեղի աշխատանքի համար: Omega-3 ճարպերը հարստացնում են ուղեղը թթվածնով, որը թույլ է տալիս ավելի լավ պահպանել նոր տեղեկատվությունը եւ հիշել հինը: Ըստ գիտնականների՝ առողջ ուղեղի համար լավագույն ձկներից են ծովատառեխը, թյուննոսը եւ սաղմոնը:

Շոկոլադ

Ինչպես պարզվել է, այս համեղ մթերքի հիմնական բաղադրիչները շատ օգտակար են ուղեղի համար: Գիտնականները պարզել են, որ մեկ-երկու գդալ կակաոյի փոշու մեջ պարունակվում են ավելի շատ անտիօքսիդանտներ, քան օրինակ կարմիր գինու կամ կանաչ թեյի մեջ: Ֆլավանոլը բարելավում է արյան հոսքը դեպի ուղեղ, իսկ դրա համար առավել օգտակար է ոչ այնքան կաթնային, որքան մուգ շոկոլադը:

Ավելին
Back to top button
Close