ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

2 մեծահասակից եւ նույնքան երեխայից բաղկացած ընտանիքը «արտադրում է» տարեկան 1300 կվ/ժ ջերմային էներգիա

♦ Ճապոնիայում հեծանիվների համար նախատեսված կայանատեղում կա երկու ցուցատախտակ: Մեկում պատկերված է հավասար կայանած հեծանիվների նկար եւ գրված է. «Ահա այսպես են կայանված երեխաների հեծանիվները»: Իսկ մյուս ցուցատախտակում կարելի է տեսնել ցաքուցրիվ կագնեցրած հեծանիվներ եւ գրված է… եւ ի՞նչ եք կարծում. «Ահա այսպես երեխաները չեն կայանում»:

 Երկու հազար նորածիններից մեկը ծննդից հետո ունի արդեն դուրս եկած ատամ: Սովորաբար երեխաները ծնվում են առանց ատամի: Հավանաբար բնությունը այդպես է հոգացել, որպեսզի կրծքով կերակրման ժամանակ չցավեցնեն, եւ մայրերը չհրաժարվեն փոքրիկներին կրծքով կերակրելուց: Զարմանալի է, բայց փաստ է, որ համաշխարհային ղեկավարների մեծամասնությունը՝ ներառած մի քանի կայսրեր եւ բռնապետեր, ծնվել են ատամով: Նրանց մեջ է Հուլիոս Կեսարը, Հանիբալը, Նապոլեոնը եւ Հիտլերը: Հավանաբար կրծքով կերակրման ժամանակ ցավը ստիպել է մայրերին բացասական վերաբերվել երեխաներին, իջեցրել է սիրո չափաբաժինը եւ նույնիսկ ստիպել է էմոցիոնալ, եթե ոչ ֆիզիկապես մերժել նրան: Իր հերթին մայրական այդ մերժումը եւ բացասական վերաբերմունքը ստիպել է մարդուն մեծանալիս ձգտել իշխանության եւ դաժանության:

575428_175655622598612_1820327669_n

♦ Մանկաբույժների կարծիքով երեխաները, ովքեր մեծացել են կրծքի կաթով, ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր կերել են արհեստական սնունդ, ավելի են հակված ընդունել զանազան տեսակի կերակուրներ, այն բանից հետո, երբ կկտրվեն կրծքից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքի կաթի համը ամեն անգամ տարբեր է, իսկ արհեստականինը միշտ նույնն է:

♦ Մոսկվայում գործում է «ինդիգո երեխաների» ծնողների փակ ակումբը: Փակ է ոչ թե էլիտար լինելու հանգամանքով, այլ դա անհրաժեշտ նախազգուշացում է: Քանի որ առանց հասկացող եւ, ամենակարեւորը, «աստեղային» երեխայի պատրաստված ծնողի շատ դժվար է. այդպիսի երեխան միշտ «սպիտակ ագռավ» է իր հասակակիցների մեջ:

10255960_632171370191444_1098617880957714175_o
♦ Արաբական երկրներում առանձնակի տարածված է ուղտերով մրցավազքը: Ժոկեյների դերում այնտեղ օգտագործում են 3-4 տարեկան երեխաների: Երեխային նստեցնում են ուղտի մեջքին, եւ նա ինքնուրույն վազում է: Երեխաները ավելի թեթեւ են, քան մեծերը, բացի դրանից նրանք վախենում են եւ ավելի բարձր բղավում, որը եւ ուղտին ստիպում է ենթարկվել:

♦ Շվեդիայում գործում է օրենք, ըստ որի արգելվում է գովազդում դիմել 12 տարեկանից ցածր երեխաներին: Համարվում է, որ երեխաները ավելի հեշտ են ներշնչվում եւ գովազդը կարող է բացասական ազդել նրանց հոգեբանության վրա:
getImage (1)

♦ Միջին եվրոպացին ծնող է դառնում 29 տարեկանում: Ռուսաստանում հայրեր եւ մայրեր են դառնում միջինը 20, իսկ Հնդկաստանում՝ 19 տարեկանից:

♦ Ամենաերիտասարդ ծնողները եղել են համապատասխանաբար 8 եւ 9 տարեկան: Նրանք ապրել են Չինաստանում նախորդ դարի սկզբում:

getImage

 Մի կնոջ կողմից երեխաների ամենառեկորդային քանակությունը 69 է: Ռամզեսը ունեցել է 160 երեխա, իհարկե տարբեր կանանցից: Զվարճալի է, բայց «Ռամզես» անունով ընկերություն կա, որը պահպանակներ է թողարկում:

 Ամենից շատ երկվորյակներ ծնվում են Նիգերիայում. 11 ծնունդների դեպքում մեկը: Ամենաքիչ երկվորյակ ծնվում է Ճապոնիայում. 250 ծնունդներից մեկը:

10311722_503993873062558_8060840377535391553_n

♦ Անգլիացի բժիշկները հետեւել են 6574 երեխաների աճին, ովքեր ծնվել են նույն շաբաթում: Յուրաքանչյուր 20 ծնողներից մեկը բաժանվել է: Պարզվել է, որ բաժանված զույգի երեխաները զիջում են իրենց հասակակիցներին աճի ցուցանիշներով:

♦ «Ընտանեկան ջերմությունը» լրիվ կարելի է արտահայտել թվերով: Երկու մեծահասակներով եւ երկու երեխաներով ընտանիքը «արտադրում է» տարեկան 1300 կվ/ժ ջերմային էներգիա:
Հնագետների կողմից հայտնաբերված ամենահին խաղալիքը եղել է 3000 տարեկան: Այն հայտնաբերվել է Հին Պարսկաստանում եւ հիմա պահվում է Լուվրում:

 Եվրոպական ստանդարտներով՝ խաղալիք արջի գլուխը այն պոկելու ցանկություն ունենալու դեպքում պետք է դիմանա երեխայական ձեռքերի ուժին ամենաքիչը 10 կիլոգրամի չափով:

10325269_305788606256855_1850455680389402723_n

♦ Ժամանակակից աշխարհին ամենաշատը «ծանոթ» են գերմանացի երեխաները. նրանց 40 տոկոսը արդեն 9-10 տարեկան հասակում «կրում են» իրենց երկրորդ բջջային հեռախոսը:

♦ Հենրիխ VI-ը առաջին անգլիական թագավորն էր, որին պաշտոնապես կարելի էր հարվածով պատժել, եւ դրա համար ընտրված էր հատուկ դայակ: Նա գահին է նստել 1422թ.-ի սեպտեմբերի 1-ին, եւբ 9 ամսական էր:  Նրա առաջին թագավորական հրամանագիրը եղել է օրենք նշանակման մասին (օրենքի վերջում դրվել է նրա բթամատի դրոշմը)՝ «նշանակել տիկին Ալիսա Բատլերին մեզ դայակ, որպեսզի նա խնամի մեզ եւ նաեւ խոհեմաբար պատժի ժամանակ առ ժամանակ»:

♦ Միակ մանկապարտեզը, որտեղ կան թիկնապահներ, Ռումինիայում է: Մանկապարտեզի տարածքում կա հատուկ կառույց նրանց համար: Նրանք համակ ուշադրությամբ հետեւում են հանրահայտ ծնողների երեխաներին ողջ օրվա ընթացքում: Բոլոր երեխաները ունեն բջջային հեռախոսներ, եւ այստեղ շատ հաճախ են զանգում ծնողներին:

getImage (3)
♦ Անգլիացի գիտնականները հաստատում են, որ երեխաները, ովքեր մշտապես գործ ունեն համակարգչի հետ, ավելի արագ են սովորում մաթեմատիկա եւ 5 անգամ ավելի արագ են սովորում գրել եւ կարդալ:

 «Ինդիգո երեխաները» միաժամանակ կարող են զբաղվել 5 գործերով: Նրանք եղել են բոլոր ժամանակներում եւ բոլոր քաղաքակրթությունների ժամանակ: Այդպիսի երեխաները համարվել են շատ ընդունակ եւ հանճարներ: Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին՝ տիպիկ ինդիգոներ են:

getImage

♦ Ճապոնիայում երեխաներին բնորոշելիս ընդհանրապես չեն օգտագործում «լավ» կամ «վատ» բառերը:

♦ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը սկսել է երաժշտություն գրել 3 տարեկանից:

Back to top button