ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ինչու են ֆինները սիրում քրտնել շոգեբաղնիքում

Սաունա բառը միակն է ֆիններենից, որը օգտագործվում է ժամանակակակից անգլերենում: Ողջ աշխարհում սաունա բառը ասոցացվում է սեքսի հետ, բայց ֆինների համար այն լրիվ ուրիշ նշանակություն ունի:

Պատերը, առաստաղը եւ հատակը փայտով կահավորված կիսալուսավորված սենյակում լուռ նստած են մարդիկ եւ անխնա քրտնում են: Մեկը իրեն մտրակում է կեչու ճիպոտով, իսկ մյուսը հատուկ փայտյա թիով ջուր է վերցնում դույլից եւ զգուշությամբ լցնում անկյունում գտնվող շիկացած քարերի վրա:

Մի քանի վայրկյան անց սենյակը ծածկվում է թանձր եւ տաք գոլորշու շերտով: Ձեր բոլոր քրտնագեղձերը սկսում են ակտիվ աշխատել եւ ամբողջ մարմինը ծածկվում է քրտինքով՝ գլխից մինչեւ ոտքերի ծայրերը:

Ֆինները քրտնում են սաունաներում արդեն հազար տարի:

Ամեն մի շոգեբաղնիք ունի իր բնավորությունը՝ որոշների մոտ գոլորշին լինում է թեթեւ, որոշներում էլ առանձնահատուկ չոր: Ֆիններեն դա կոչվում է «լոյլի»՝ բաղնիքի գոլորշի:

Շոգեբաղնիքը միշտ շատ մեծ նշանակություն է ունեցել ֆինների կյանքում: Կանայք ծննդաբերել են սաունաներում, որովհետեւ դա եղել է ամենամաքուր տեղը տան մեջ, իսկ սեւացած պատերը ծածկված են մրով, որը սպանում է բակտերիաներին:

Սաունաներում է անցկացվում մաքրման արարողությունը նախքան ամուսնությունը, մահացածների մարմինները եւս պատրաստում են թաղման՝ բաղնիքի նստարաններին:

Սաունա՝ աղքատի դեղատուն:

Շատ ֆինների համար շոգեբաղնիքը եղել է եւ մնում է ամենաթանկ եւ սուրբ տեղը տան մեջ: «Ֆինները ասում են, որ սաունան աղքատների դեղատունն է»,-ասում է Հելսինկիի 54-ամյա բնակիչ Պեկկա Նիեմին, ով ամեն օր մոտ 3 ժամ անցկացնում է այնտեղ:

Մեր օրերում Ֆինլանդիայի բնակիչների ընդհանուր թիվը կազմում է 5,3 մլն մարդ: Իսկ շոգեբաղնիքների քանակը երկրում հասնում է մինչեւ 3,3 միլիոնի, որոնք տեղակայված են մասնավոր տներում, սպորտային

կենտրոններում, գործարաններում, մասնավոր ընկերություններում, հյուրանոցներում եւ նույնիսկ խորը գետնի տակ գտնվող հանքահորերում:

Ֆինների 99 %-ը հաճախում է սաունա ամենաքիչը շաբաթը մեկ անգամ, իսկ ամռանը ամառանոցում ավելի շատ: Այնտեղ ամբողջ կյանքը սեւեռված է շոգեբաղնիքում անցկացնելու եւ այնուհետեւ հարեւանությամբ լճակի մեջ սառը լոգանք ընդունելու մեջ:

«Նախկինում երեխաներին սովորեցրել են սաունայում իրենց պահել այնպես, կարծես իրենք գտնվում են եկեղեցում»-պատմում է Յառմո Լեխտոլան, ով սաունաների սիրահարների միության ակտիվ անդամ է: Միությունը կոչվում է «Սաունասեուռա», որը զբաղվում է շոգեբաղնիքի ավանդույթների տարածմամբ:

«Սաունասեուռան» մասնավոր ակումբ է, որը ունի մոտ 4200 անդամ, հիմնադրվել է հեռավոր 1937թ.-ին: Գտնվում է Հելսինկիից մերձակայքում, իսկ ակումբի պատուհանները նայում են դեպի Բալթիկ ծովը եւ այն շրջապատված է կեչու անտառով:

Ակումբի մուտքի մոտ կա ցուցանակ, որը կոչ է անում այցելուներին անջատել բջջային հեռախոսները:

«Սաունան մեդիատացիայի տեղ է: Այն օգնում է ձեզ թուլանալ ժամանակակից աշխարհից, որի մեջ հանգստի տեղ չկա: Սաունայում միշտ կիսախավար է եւ այնքան շոգ, որ վախենալու է նույնիսկ բերանը բացել»,-ասում է Լեխտոլան:

Ակումբն ունի իր կանոնները: Շոգեբաղնիքում չի կարելի ուտել եւ խմել, իսկ եթե ուզում եք զրուցել, ապա այստեղ չեն խրախուսվում աշխատանքի եւ կրոնի մասին խոսակցությունները:

Ակումբի անդամները կարող են ընտրել էլեկտրական սաունայի, երկու փայտե վառարաններով գործող սաունաների եւ երեք «սեւ» սաունաների միջեւ:

Ֆինների մեծամասնությունը կարծում է, որ ավանդական շոգեբաղնիքները, որտեղ անմիջապես ներսում է վառվում կրակը՝ այսինքն «սեւ ձեւով», ամենահաճելին են: Նրանք կարծում են, որ այդպիսի սաունաների «լոյլիները»՝ այսինքն տաք շոգեգոլորշին ավելի նուրբ է լինում: Այդպիսի սաունան վառվում է մոտ 5 ժամ եւ փայտյա պատերը ամբողջությամբ պատված է սեւ մրով: Նստատեղերը միշտ սպիտակեցնելու աստիճան լավ լվանում են, բայց գիտակները երբեք չեն դիպչում պատերին, որպեսզի այնտեղից մրոտած դուրս չգան:

«Dress code» կամ ինչ «հագնվել» շոգեբաղնիքում:

Ի տարբերություն փայտյա վառարաններով սաունաների, այսպես կոչված «սեւ» սաունաները ունեն բաց կրակի օջախներ եւ առանց ծխնելույզի են: Այրված փայտի ծուխը բաց է թողնվում առաստաղում գտնվող ոչ մեծ անցքից սաունայից օգտվելուց առաջ: Ծխի հոտը մնում է սենյակում, բայց այն անտառային հաճելի հոտն է, որը չի բորբոքում աչքերը եւ հազ չի առաջացնում:

Շոգեբաղնիքում ընդունված է լինել մերկ: Տղամարդիկ եւ կանայք հաճախում են տարբեր սաունաներ, իսկ ընտանիքները հաճախում են սաունա միասին:

Լախտոլան ասում է, որ ֆինները երբեք չեն իրար կապում երկու հասկացությունները՝ սաունան եւ սեքսը:

«Դա սկսվել է 70-ականների Գերմանիայում, երբ մտածեցին, որ սաունաներում սեքսով են զբաղվում»-ասում է նա:

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայից դուրս սաունաները քննադատության չեն դիմանում, չնայած որ նա եղել է շատ երկրներում: Մյուս կողմից Լախտոլային դուր չեն գալիս նույնիսկ Հելսինկիում գտնվող հասարակական սաունաները: Դրանցից երկուսը՝ Կոտիխարյուն եւ Առլան, բացվել են նախորդ դարի 20-ական թվականներին: Դրանք տեղակայված են պրոլետարական թաղամասում՝ Կալլիոյում:

Այդ տարիներին տվյալ շոգեբաղնիքներ են հաճախել բանվորները, ովքեր ապրել են առանց հարմարությունների տներում: Իրականում այդ սաունաները հանդիսացել են յուրատեսակ ակումբներ, որտեղ կարելի էր թուլանալ, խոսել եւ գարեջուր խմել: Եւ միեւնույն ժամանակ կարելի էր լողանալ. այստեղ աշխատել են մարդիկ, ովքեր վճարի դիմաց լողացրել են հաճախորդներին:

Հիմա այդ նույն թաղամասի նոր բնակիչները հանդիսանում են ուսանողները, նկարիչները եւ արկածներ որոնող տուրիստները, ովքեր գալիս են այնտեղ, որպեսզի հայտնվեն այն տարիների մթնոլորտի մեջ:

Այդ սաունաներում մարդիկ իրենց չեն պահում այնպես, ինչպես «Սաունասեուռան» ակումբի պատվավոր անդամները: Այստեղ չկա նույնիսկ հանրահայտ ֆիննական զսպվածությունը: Մարդիկ մեծ հաճույքով խոսում են անծանոթների հետ ամենատարբեր թեմաներով՝ չնայած իրենց մերկությանը եւ սարսափելի շոգին:

Սաունաներում հակամարտություններ չկան:

Նախկինում Հելսինկիում եղել են ավելի քան 1000 հասարակական սաունաներ համարյա ամեն մի անկյունում: Բայց նախորդ դարի 50-ական թվականներին դրանց թիվը սկսեց պակասել, քանի որ մարդիկ սկսեցին իրենց ձեռք բերած սեփական տներում կառուցել դրանք:

Ֆինները կարծում են, որ չնայած որ ջերմաստիճանը սաունայում հասնում է մինչեւ 160 աստիճան, այնտեղ հաճախ են հաշտվում վեճերից հետո եւ լուծում հակամարտությունները:

Ֆիննական ազգային ժողովը ունի պատգամավորների համար իր սեփական սաունան, որտեղ նրանք շարունակում են իրենց բանավեճերը, իսկ ֆիննական բոլոր դեսպանատները եւ հյուպատոսարանները արտասահմանում կահավորված են սաունաներով:

Երկրի նախկին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտտի Ախտիսաարին սիրում էր հանդիպումներ կազմակերպել շոգեբաղնիքում իր արտասահմանյան գործընկերների հետ, որի ժամանակ հաճախ էր սուր հարցեր քննարկվում:

Սառը պատերազմի ժամանակ նախագահ Ուրխո Կեկկոնենը իր պաշտոնական նստավայրերի սաունաներում հաճախ էր ընդունում խորհրդային դիվանագետներին:

Հելսինկիում կա սաունաների սիրահարների հասարակություն

Ֆիննական ամառանոցը դժվար է պատկերացնել առանց սաունայի եւ հարեւանությամբ գտնվող լճակի

Ակումբի անդամները կարող են հիանալ լճակով հենց շոգեբաղնիքից

70-ական թվականներին լոնդոնյան Սոխո թաղամասում կային հաստատություններ, որտեղ սաունա անվան տակ գործում էին հասարակաց տներ

 Կեկկոնենը եւ Խրուշչովը սիրել են հանդիպել սաունաներում

 

Թարգմ.՝ Արամ Խաչատրյանի

Աղբյուրը՝  bbc.co.uk 

Ավելին
Back to top button