ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կանանց գաղութներն աշխարհի տարբեր երկրներում

Աշխարհի միակ երկիրը, որտեղ կարող են կնոջը մեղադրել տնից փախչելու, ամուսնուն դավաճանելու, ամուսնանալուց հրաժարվելու կամ առանց ծնողների համաձայնության ամուսնանալու համար, Աֆղանստանն է: Ամենածանր դեպքերում կնոջը կարող են մեղադրել մարդասպանության մեջ, անգամ այն պարագայում, երբ կինը մազաչափ անգամ կապ չունի սպանության հետ:

Ֆոտոշարք՝ Աֆղանստանի քրեակատարողական հիմնարկներից:

20-ամյա Ֆարիխան լվացք է անում: Նա դատապարտվել է ազատազրկման՝ տնից փախչելու համար:

26-ամյա Սառան փորձել է փախչել ամուսնուց: Դրա համար նա իր փոքրիկի հետ միասին հայտնվել է բանտում:

Այս փոքրիկներն էլ բանտարկված են իրենց մոր հետ միասին:

Այս բանտում ապրում են 38 կին եւ 10 երեխա:

Ասյա Գյուլն իր 11 ամսական որդու հետ:

Զախարան մեղադրվում է իր ամուսնուն սպանելու մեջ: Եթե նրա մեղքը ապացուցվի, ապա դեռ երկար տարիներ է անցկացնելու անազատության մեջ: Նա անազատության մեջ է իր որդու հետ, ով ընդամենը 5 ամսական է:

Աֆղանստանի բանտերում պահվում են ավելի քան 200 փոքրիկներ: Նրանցից շատերը հենց բանտում են ծնվել: Առաջարկում ենք այլ լուսանկարներ՝ արված Աֆղանստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներից:

Կանանց գաղութ՝ Լատինական Ամերիկայում

 

Դատապարտյալ կանանց կերակուր

Դատապարտված կանայք ակտիվորեն աշխատում են բակում, անասնաֆերմայում:

 Ֆոտոշարք՝ արգենտինական բանտերից

4-ամյա Միլագրոսը նայում է, թե ինչպես է հսկիչը մատնահետքեր վերցնում իր տատիկից: Նրանք գնում են Միլագրոսի մայրիկին տեսակցության:

Ռոդասը 19 տարեկան հասակում դատապարտվել է ազատազրկման մարդասպանության մեղադրանքով: Նրան հնարավորություն են տվել հանդիպել ընկերոջը:

Աննան կարդում է իր մայրիկի հետ, ով ազատազրկման է դատապարտվել 15 տարի ժամանակով:

Դարձյալ մայր եւ դուստր: Փոքրիկը մոր հետ ապրել է քրեակատարողական հիմնարկում 5 տարի շարունակ:

Ղազախստան

Օրվա մեջ երկու անգամ դատապարտյալները դուրս են գալիս շարահրապարակ ստուգման համար: Որեւէ մեկի բացակայությունը համարվում է կոպիտ խախտում: Դրա համար պատիժը կարող է խստանալ, եւ դատապարտյալը ուղղակի կմոռանա վաղաժամկետ ազատ արձակման մասին:

Յուրաքանչյուր սենյակում ապրում է 4 կին: Կարգի համաձայն՝ նրանք չեն կարող նստել կամ պառկել իրենց մահճակալներին առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 7-ը: Այստեղից քլորի ծանր հոտ է բուրում:

Երեկոյան կանայք հավաքվում են հեռուստացույցի առաջ: Նորություններ, սերիալներ… հատկապես թուրքական:

Դատապարտյալները կարող են սնունդ ստանալ նաեւ իրենց հարազատներից:

Տեղի փոքրիկ խանութից նրանց հնարավորություն է տրվում առեւտուր անել ամիսը մեկ անգամ: Ծխախոտը մեծ պահանջարկ է վայելում: Ծխում են գրեթե բոլոր կանայք՝ անկախ տարիքից եւ կարգավիճակից: Այստեղ չեն թողնում ծխելը, այստեղ սովորում են: Հանգստացնող այլ եղանակ կամ միջոց չկա:

Կալանավայրերը տեխնիկապես հագեցած են: Լվացքի մեքենաներ եւ սպիտակեղենը արդուկելու հարմարավետ սարքավորում:

Բուժկետ. Լուրջ հիվանդությամբ է տառապում յուրաքանչյուր երկրորդ կին դատապարտյալը:

Բավականին հարմարավետ է տեսակցության սրահը: Դատապարտյալին եւ նրան տեսակցության եկած անձնավորությանը տրամադրվում են բավականին լավ պայմաններ՝ երկարատեւ տեսակցության համար՝ առանձին սենյակ, խոհանոց, լոգարան:

 Բրազիլիա

Lei do Ventre Livre – սա առաջին օրենսդրական նախաձեռնությունն էր Բրազիլիայում, որի նպատակն էր վերացնել ստրկությունը: Այդ փաստաթղթի համաձայն՝ երեխաները՝ ծնված 28.09.1871 թվականից հետո, համարվում էին ազատ մարդիկ: Այս օրենքի ընդունումից հետո շատ տարիներ են անցել, բայց երեխաները շարունակում են անազատ մնալ:

Երեխաները, որոնց մեծամասնությունը սեւ են, ապրում են բանտերում իրենց դատապարտված մայրիկների հետ: Այս երեխաները, ովքեր ոչ մի հանցանք չեն գործել, դատապարտված են ապրել բանտում թմրանյութ օգտագործողների, մարդասպանների, գողերի հարեւանությամբ, անընդհատ ճնշման եւ վախի մթնոլորտում:

Շատերը ծննդաբերում են հենց կալանավայրերում: Դժվար է իհարկե կանանց վիճակը: Բայց ստիպված են հարմարվել, օգնել միմյանց, անգամ օգնել ծննդաբերել:

Այս իրերը հայտնաբերվել են կանանց բանտախցերը խուզարկելու ժամանակ: Իրերի մեջ կան նաեւ սեքս-խաղալիքներ, հեռախոսներ, որոնք բանտարկյալները թաքցնում են իրենց սեռական օրգաններում: Դատապարտյալները բողոքում են, որ խուզարկողները շատ կոպիտ են վարվում իրենց հետ:

Ավելին
Back to top button
Close