Մեկնաբանություն

Քաղաքացին՝ գործոն

1988-ից հետո հասարակական պոռթկում , համախմբվածություն տեղի ունեցավ 20 տարի անց, 2008-ին:  Քաղաքացիական գիտակցությունը արթնացավ, ակայն կարճ ժամանակ անց իշխանություններին հաջողվեց դարձյալ խեղդել, լռեցնել հասարակական շունչը:Արդյունքում իշխանությունները կարողացան պարտակել մարտյան սպանդի բացահայտումը, բայց վերջնկանապես կոտրել հասարակական ընդվզումը՝ չհաջողվեց:   2008-ի իրադարձությունները  նշանավորվեցին հենց նրանով, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին որոշակի քայլեր արվեցին: Տարիներ առաջ, գուցե որեւէ մեկի մտքով չանցներ, որ կգա ժամանակը, որ հայ հասարակությունը կդառնա գործոն, սակայն այսուհետ կարող ենք ասել, որ թեւվ դեւռեւս տկար  ու երերուն քայլերով, բայց հասարակությունը փորձում է ոտքի կանգնել, համախմբվել, ընդվզել եւ այլեւս  չհամակերպվել գոծող ռեժիմի թելադրած խաղի կանոններին, չլռել այն դեպքում, երբ վիրավորում են սեփական արանապատվությունը: Վերջին իրադարձությունները ապացուցում են, որ ցանկության դեպքում, ինքնաբուխ, մարդիկ կարող են համախմբվել  եւ պարտադրել իշխանություններին, լինել պահանջատեր:

Իրեն ազգային փոխադրող հռչակած «Արմավիան», որի գործողություններն ավելի շուտ ապազգային կարելի է որակել,  հասարակական հուժկու ճնշման շնոհիվ ստպված եղավ հայտարարություն տարածել, փորձեց արդարանալ, խոստացավ շտկել իրավիճակը, աջակցել արյունահեղության բովում գտնվող մեր հայրենակիցներին: Մինշանակ կարելի է պնդել, որ  հասարակության ձեռքբերումն էր, եւ եթե  այս անգամ էլ լռեին մարդիկ, Բաղդասարովը կշարունակեր իր թալանչական գործելաոճը, իհարկե իշխանավորների թողտվության պարագայում:

Հասարակական ճնշման շնորհիվ էր, որ մեկը մյուսի հետեւից փոքրիկ, բայց նշանակալի հաղթանակներ արձանագրվեց Թռչկանում, Մաշտոցի պուրակում: Ճիշտ է, այս ամենից իշխանությունները փորձեցին դիվիդենտներ շահել, իմիտացիա ստեղծել, թե արագորեն արձագանքում են հասարակության պահանջներին: «Ինքդ էլ տեսնում ես, որ գեղեցիկ չէ» կարգախոսով փորձեցին սեփական PR-ն ապահովել՝ «պատասխանատու լրատամիջոցներով»: Բայց դա հոգ չէ. Կարեւորն այն է, որ քայլ առ քայլ կայանում է պահանջատեր հասարակություն, որը պարտադրում է  իշխանություններին հարգել շարքային քաղաքացու իրավուքները: Այս հասարակությունը որակապես էականորեն տարբերվում է տարիներ առաջ ամեն ինչ լուռ հանդուրժող եւ գլխիկոր ապրող ժողովրդից:

Նշանակալի էին նաեւ Հարսնաքարի դեպքերը: Բժիշկ Վահե Ավետյանի մահը ստիպեց հազարավոր մարդկանց դուրս գալ փողոց , բախվել ուժայինների հետ ու մնալ անկոտրում: Հաջորդ օրը դարձյալ նույն պահանջով կանգնել Հարսնաքարի դիմաց: Ակցիաները ինքնաբուխ  էին, դրանք իսկապես հասարակական պոռթկման արդյունք էին եւ չէին ուղղորդվում որեւէ քաղաքական ուժի կողմից: Գուցե հենց սա է պատճառը, որ թեկուզ չնչին, բայց հաջողություն արձանագրեց քաղաքացիական անհանդուրժողականությունը ՝ Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել:  Նույնը չեղավ մարտյան իրադարձություններից հետո, երբ 10 քաղաքացու սպանություններից հետո համարժեք հասարակական ճնշում չեղավ, չեղան մարդիկ, ովքեր կենթարկվեին պատասխանատվության եւ իշխանությունները համարձակվեցին փակված համարել մարտի 1-ի էջը: Ինչու՞ …Գուցե խնդիրը հենց այն էր, որ քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը , 7 մանդատի դիմաց տվեց իր համաձայնությունը փակելու այդ էջը՝ այս ընթացքում փորձելով շեղել հասարակական պայքարի վեկտորը: Կատրվածը ցույց տվեց, որ հայաստանյան դեգրադացված քաղաքական համակարգը ի վիճակի չէ համախմբել հասարկությանը , որ քաղաքացիների մոտ դա ինքնաբուխ ավելի լավ է ստացվում, քան այս կամ այն ուժի գլխավորությամբ կամ ուղեկցությամբ : Վերջին իրադարձությունները ապացուցեցին, որ ինքնուրույն , ազատ քաղաքացին ավելի զորեղ է…Իսկ նրանից սարսափում են հաճախորդների, երկխոսողների , քրեաօլիգարխիկ տարրերի շնորհիվ իշխանություն  պահողները:  Այդ բուրգի հիմքերը ազատ քաղաքացին է, որ կարող է սասանել…

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close