Aif-ի ուշագրավ անդրադարձը Շառլ Ազնավուրին. «Իմ փոքրիկ Շառլ»
Ռուսական «Аргументы и факты» թերթը աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ուշագրավ հոդված է հրապարակել լեգենդար երգչի անցած ուղու մասին, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Շառլ Ազնավուրը, իսկ ավելի հստակ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը լույս աշխարհ է եկել 1924 թ մայիսի 22-ին աշխարհի ամենառոմանտիկ քաղաքում` Փարիզում:
Այնպես է ստացվել, որ Ազնավուրյանների հայ ընտանիքը հեղափոխությունից հետո փախուստի է դիմում Հայաստանից Ամերիկա, սակայն ճանապարհին կարճ ժամանակով կանգ են առնում Փարիզում և այդպես էլ այնտեղ են մնում:
Հայրենիքում Շառլի հայրն օպերայում էր երգում, իսկ մայրը ելույթ էր ունենում թատրոնի բեմում: Փարիզում նրանք ստիպված էին այլ բանով զբաղվել. Ազնավուրյանների ընտանիքի ղեկավարը խոսուն անվամբ ռեստորան է բացում` «Կովկաս», իսկ մայրը սկսում է հագուստ կարելով զբաղվել: Ճիշտ է, Շառլի ծնողներին միլիոններ աշխատել չի հաջողվում. հայրը չափազանց առատաձեռն ու հյուրընկալ մարդ էր և հաճախ ռեստորանի հյուրերին կերակրում էր իր հաշվին, ինչի պատճառով էլ սնանկանում է:
Իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընտանիքի կերակրողը կամավորական է գրանցվում ու գնում պատերազմ` թողնելով հարազատներին գրեթե առանց գրոշի: Շառլը ստիպված է լինում ինքը մտածել, թե ինչպես կերակրի ընտանիքը:
Սկզբում նա փորձում է թերթ վաճառել, սակայն այդ գրոշներով կարելի էր միայն հաց գնել, իսկ հետո, երբ Փարիզում հաստատվեցին գերմանացիները, Շառլը նրանց ֆրանսիական շոկոլադ ու օծանելիք էր վաճառում: Շառլն առևտրականի ջիղ ուներ, սակայն նա չէր երազում բիզնեսի ու միլիոնների մասին: Նա քնում ու արթնանում էր` իրեն տեսնելով բեմին:
Չնայած, իհարկե, մոտենալով հայելուն՝ նա հիասքանչ հասկանում էր, որ իր արտաքինով` 164 սմ հասակով, 60 կգ քաշով ու երկար հայկական քթով, դժվար կլիներ արժանանալ ոչ թե ողջ աշխարհի, այլ նույնիսկ ֆրանսիացիների սիրուն: Սակայն մեկ անգամ Շառլը համարձակություն է հավաքում, ֆիլմի ցուցադրությունից առաջ բարձրանում է բեմ ու դողացող ձայնով երգում իր սեփական գրած երգը: Հանրահայտ դարձած նա չի արթնանում, նրան անմիջապես սուլում են, իսկ քննադատությունը չափազանց դաժան էր. «Մի՞թե կարելի է նման արտաքինով հանդիսատեսի առջև կանգնել»: Սակայն փոքրիկ հպարտ հայը չէր հանձնվում:
Երաժշտական հավաքույթներից մեկի ժամանակ ծանոթանում է իր նման ձախողակ նվագակցող Պիեր Ռոշի` ժառանգական ֆրանսիացի ազնվականի որդու հետ, ով երազում էր երաժշտական փառքի մասին:
Նրանք «նվագախումբ են ստեղծում» ու սկսում են միասին գնալ ձայնալսումների, ելույթ էին ունենում մեկ կամ մի քանի երգերով գիշերային ակումբներում, ռեստորաններում, ընկերները ավելիի հույս չունեին: Ամեն ինչ որոշեց ձերդ գերազանցություն պատահականությունը:
Նման «համերգներից» մեկի ժամանակ Շառլ Ազնավուրին նկատում է Էդիտ Պիաֆը: Երգչուհին նրան հրավիրում է իր սեղանին ու անքննելիորեն հայտարարում. «Մի՞թե նման քթով կարելի է բեմում ելույթ ունենալ: Դու մի բան պետք է դրա հետ անես»:
Պիաֆն առաջարկում է տաղանդավոր հային իր հետ Ամերիկա շրջագայության գնալ, սակայն նրա աչքերում ուրախություն չի տեսնում: Պարզվում է` Շառլը տոմսի համար գումար չունի: Պիաֆը միայն ուսերն է թոթվում.
«Ցանկանում ես ինձ հետ աշխատել` կգտնես գումար»: Եվ նա գտավ, աշխատեց, պարտք արեց… Իսկ Պիաֆը… Նա արդեն օվկիանոսն այն կողմ էր ու արդեն մոռացել էր փոքրիկ հայի մասին: Երբ Ազնավուրը ժամանում է Ամերիկա, պարզվում է, որ ֆրանսուհի դիվա Էդիտ Պիաֆը չեղյալ է հայտարարել իր բոլոր համերգներն ու իր նոր սիրեցյալի հետ ճամփորդության մեկնել: Իսկական հայը գրպանում առանց որևէ գրոշի տուն վերադառնալ չէր կարող: Նա մնացած մի քանի դոլարով գնում է մինչ Կանադա տոմս ու այնտեղ մի քանի ամսում այնքան փող է աշխատում, որքան Ֆրանսիայում աշխատում էր մի քանի տարում: Բարեբախտաբար, կանադացիներն ավելի ջերմ ու բարեհամբույր դուրս եկան, քան ֆրանսիացիները:
Փարիզ «փոքրիկ Շառլը» վերադառնում է «վահանով»: Իհարկե, նա չէր կարող իր հաջողությամբ չկիսվել նրա հետ, ով նման ստոր կերպով նրան խաբեց ու դեն շպրտեց: Սակայն նա իզուր էր կարծում, որ Պիաֆը, տեսնելով նրան իր տան շեմին, ներողություն կխնդրեր, կգովեր, կքաջալերեր: Նայելով Ազնավուրին ու նրա թանկարժեք կոստյումին` Էդիտը միայն ծիծաղում է. «Որտեղի՞ց ես վերցրել այդ հանդերձանքը: Չլինի՞ կրկեսից»:
Սակայն նա չի շրջվում ու գնում: Ընդհակառակը, կարճ ժամանակ անց Ազնավուրը տեղափոխվում է Էդիտ Պիաֆի մոտ: Բոլոր թերթերում միևնույն վերնագրերն էին. «Ֆրանսիացի դիվան հայի հետ սիրավեպ ունի»: Ինչքա՜ն էին նրանք սխալվում: Նրանց հարաբերությունների 8 տարում սիրավեպի մասին նույնիսկ ակնարկներ չի եղել:
Ազնավուրը Պիաֆին տեսնում էր որպես ուսուցիչ, օգնական, որի կողքին բեմում գտնվելով՝ նա կարող էր վստահ լինել, որ նրան չեն սուլի, իսկ Պիաֆը Ազնավուրի մեջ տեսնում էր տաղանդավոր երաժիշտի ու «օգնականի», «քարտուղարուհու», տնային տնտեսությունում օգնականի: Չէ որ հենց նա էր լսում հերթական սիրեկանից բողոքները, նա էր նրա ամանները լվանում, նրա սպիտակեղենը տանում էր լվացքատուն, նրա հետևից՝ պայուսակները, զբաղվում էր նրա աշխատանքային գրաֆիկը կազմելով: Այդ ամենի դիմաց նա թույլ էր տալիս նրան իր հետ բեմում երգել ու վճարել է Շառլի քթի վիրահատության գումարը: Այո, այո, նա, այնուամենայնիվ, արեց դա: Ազատվեց ակնառու հայկական դիմագծից: «Նա ինձ, այնուամենայնիվ, ֆրանսիացի դարձրեց»,- այդ ժամանակ ասում է Ազնավուրը:
«Մենք երևի միասին ծերանանք ու մահանանք»,- Պիաֆը հաճախ կրկնում էր Ազնավուրին: Նա դրան նշանակություն չէր տալիս ու ի պատասխան ժպտում էր: Իսկ մի օր հասկացավ, որ ցանկանում է ապրել իր կյանքով, այլ ոչ թե հետևել Էդիտ Պիաֆի ճակատագրին, ինչքան էլ վառ չլինի այն: Նա հավաքեց իր իրերն ու հավերժ հեռացավ դեպի իր սեփական կյանք: Չէ որ այդ 8 տարիների ընթացքում Շառլն այդպես էլ չկարողացավ սեփական ընտանիք ունենալ: Ավելի շուտ նա արդեն երկու անգամ ամուսնալուծված ոչ այդքան երիտասարդ էր: Գուշակեք՝ ով էր դարձել ամուսնալուծությունների պատճառը:
Եվ միայն իր կյանքից ջնջելով Էդիտ Պիաֆին` Շառլ Ազնավուրը հասկանում է` ինչքան էր այդ կինը նրա համար թանկ ու ինչքան էր նա իրեն խանգարում այս կյանքում: Հավանաբար, եթե Շառլ Ազնավուրը չգնար Էդիտ Պիաֆից, երբեք չէր դառնա այն, ինչ մենք հիմա նրան գիտենք` առաջին ֆրանսիացի կատարողը, ով Եվրոպայում արժանացել է պլատինե սկավառակի, երգիչ, ում ձայնագրությունները վաճառվել են 100 միլիոն օրինակներով, «Time» պարբերականի կարծիքով 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Նրա ձայնը չէին համեմատի Պելեի ոտքերի ու Էլիզաբեթ Թեյլորի աչքերի հետ, իսկ նա ավելի քան 30 տարի երջանիկ չէր լինի իր սիրելի կնոջ` Ուլլայի, երեխաների ու թոռների հետ միասին»: