Մեկնաբանություն

Որտե՞ղ է Հայաստանի տեղը

Հայաստանի արտաքին կողմնորոշվածությունը դեպի Եվրոպական կամ Եվրասիական միություն, այսօր ամենաշահարկվող թեմաներից մեկն է: Եթե փորձենք նայել Հայաստանի կողմնորոշվածությանը դեպի Եվրոպական միություն, ապա կտեսնենք շոշափելի քայլեր: 2009 թավականին մեկանարկեց Արևելյան գործընկերությունը, որը նոր փուլ դարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Արևելյան գործընկերության շրջանակներում հնարավորություն տրվեց Հայաստանին ասոցացման պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ: Եվրամիության հետ սկսվեցին վիզաների դյուրացմանը միտված բանակցությունները, ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները:

Սակայն դիտարկելով վերջին դեպքերը և նայելով այն հանգամանքին, որ մինչ խորհրդարանական ընտրությունները Եվրամիությունը խոստացել էր Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցույց տալու համար կազմակերպել դոնորների հանձնաժողովի հավաք, նկատում ենք, որ ընտրություններից հետո հետաձգեց հավաքը. սա թույլ է տալիս վկայել, որ Եվրամիությունը աչքը սևեռած է պահում Հայսատանում տեղի ունեցող դեպքերի վրա : Նկատեցին, որ ընտրություններում ամեն ինչ կարգին չէր, որ մասսայական ընտրակաշառք էին բաժանում:  Եվրամիությունը հետաձգեց դոնորների հանձնաժողովի հավաքը մինչ 2013թվականի նախագահական ընտրությունների ավարտը:Ի՞նչ է սա նշանակում.սա նշանակում է, որ Եվրամիությունը պահանջում է համապատասխան չափանիշներ իր ընտանիք մտնելու համար և 2013թվականի ընտրությունները Հայաստանի  համար դարձյալ քննաշրջան են լինելու:

2011թվականի հոկտեմբերին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հոդվածներից մեկում նշել էր 2015թ. Եվրասիական միություն ստեղծան մասին: Հայաստանի Եվրասիական միություն մտնելու գործում  հատկապես շահագրգռված է Ռուսատանը` գիտակցելով, որ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասում միակ հնարավոր տարբերակը  Հայաստանն է: Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այցը Հայաստան և իր կողմից հնչեցված այն հայտարարությունը, թե Եվրասիական միությունը այլընտրանք չէ Եվրոպական միությանը և ըստ էության հեշտացնելու է Եվրասիական միության անդամների մուտքը Եվրոպական միություն, թույլ է տալիս եզրակացնել, որ Ռուսաստանն ինքը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը հակված է դեպի Եվրոպական միություն: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաճախ է հանդես գալիս հայտարարություններով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չունենալով ընդհանուր սահման,չի կարող մտնել մաքսային միության մեջ: Վերջինս նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ռուսական “Коммерсантъ” և “gazeta.ru” լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում:

Եթե փորձենք Հայաստանի կողմնորոշվածությունը դիտարկել ավելի նեղ՝ ներքաղաքական զարգացումների համատեքստում, ապա կարելի է նկատել, որ դարձյալ տեսակետները երկփեղկված են:  Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից կազմակերպած առաջին Եվրասիական երիտասարդների հավաք-ֆորումը Հայստանում դա է  փաստում:

Եթե Եվրոպական միությունը երկրին տալիս է  աճելու հնարավորություն, ապա Ռուսաստանի համար Եվրասիական միությունը Հայաստանին ճնշելու միջոց է: Այս առումով հատկանշական է այս օգոստոս ամսին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որը Ռուսական կողմի հրավերով տեղի ունեցավ հենց այն նույն ժամանակ, երբ ՀՀ նախագահը արձակուրդի մեջ էր և ստիպված եղավ այն ընդհատել և մեկնել Ռուսաստան:

Հարկ է նաև դիտարկել այն հանգամանքը, որ Եվրասիական միությունը վերացական է, այն գոյություն չունի և տվյալ դեպքում ավելի իրատեսական է, եթե քննարկվի ոչ այնքան Եվրասիական միություն, որքան Եվրոպական միություն մտնելու հարցերը:

 

 Նունե Գրիգորյան

Back to top button
Close