Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստեղծագործողների և հոգեկան հիվանդների (օրինակ` շիզոֆրենիկների) ուղեղում քիմիական նույն գործընթացներն են տեղի ունենում

Գիշերաթիթեռային խելագարությունը Ամերիկայի հարավ-արևմուտքում բնակվող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդություն է, որն արտահայտվում է էպիլեպտիկ նոպաների տեսքով: Հաճախ հիվանդը համարում է, որ իր մարմնի որևէ հատված ավելի փոքր է, քան մնացած մասերը: Գիտնականների կարծիքով այդ հիվանդության արմատները թաքնված են ինցեստի հետ կապված տաբուի հետևում, երբ այն խախտել է հիվանդ անձի ծնողներից մեկը, և հիվանդությունն անցել է երեխային դեռևս ներարգանդային կյանքում:

Խելագարության ու հոգեկան խանգարումների ցուցակը հարուստ է զանազան անվանումներով և բնութագրումներով, որոնց ծագման առեղծվածը հոգեբույժները դեռ ամբողջովին չեն բացահայտել: Բայց վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ ստեղծագործողների և հոգեկան հիվանդների (օրինակ` շիզոֆրենիկների) ուղեղում քիմիական նույն գործընթացներն են տեղի ունենում, հավաստիացնում են շվեդացի գիտնականները:

Մարդիկ հաճախ նյարդային բռնկումները խառնում են հոգեկան հիվանդության հետ, մինչդեռ, մասնագետների պնդմամբ, դրանք տարբեր երևույթներ են: Ագրեսիան, նյարդային պոռթկումները միայն երկու վատ կողմ ունեն. դրանք մեծացնում են սրտխփոցները` փոխելով դեմքի գույնը, առաջացնում են դող, իսկ երկարատև բռնկումներն ու չկառավարվող պոռթկումները հանգեցնում են սիրտանոթային և շնչառական լուրջ խնդիրների: Մյուս վատ կողմն այն է, որ տվյալ անձինք տհաճ են շրջապատի համար և հաճախ մնում են միայնության մեջ` զրկվելով աշխատանքից և անձնական կյանքից, որոնք իրենց հերթին բերում են հոգեկան տարբեր հիվանդությունների:

Հոգեբույժները բացատրում են, որ բարկությունը, պոռթկումներն ու ագրեսիան առաջանում են անգիտակից վախի պատճառով: Մենք ինչ-որ բանից վախենում ենք և ագրեսիվ ենք արձագանքում, քանի որ փորձում ենք նվազեցնել ընկալված հարձակման էֆեկտները:

Այդ պարագայում հոգեբանները բազմազան ելքեր են առաջարկում: Ոմանք հորդորում են բարկության ժամանակ ցածր ձայնով խոսել, ոմանք էլ՝ ջղայնության դրդապատճառն արհամարհել, չսևեռվել տվյալ մտքի վրա, զբոսնել մաքուր օդում, սպորտով կամ սիրով զբաղվել:

Ամերիկացի հոգեբույժները խոստովանում են, որ հիվանդանոցում գտնվող հոգեկան խնդիրներ ունեցողներին շատ դժվար է տարբերել հարաբերականորեն հավասարակշռված մարդկանցից, քանի որ հոգեկան հիվանդությունները բավականին բարդ է ախտորոշել: Իսկ հոգեկան խնդիրներով անձանց մեծամասնության համար սովորական «հոգեկան հիվանդ» պիտակավորումը հանգեցնում է շատ մեծ սոցիալական «պատուհասի», ինչի հետևանքով ամբողջ կյանքում մնում են հասարակությունից անջատ լինելու զգացումով:

Ավելին
Back to top button
Close