Միջազգային

Ռուս-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ օպերացիա է իրականացվում

ՌԴ հետ սահմանամերձ Ադրբեջանի շրջաններում լայնամասշտաբ օպերացիա է տարվում:

APA-ի տեղեկությունների համաձայն` օպերացիան իրականացվում է Ադրբեջանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան շրջաններում: «Սահման-պատնեշ» պայմանական անվանմամբ օպերացիային Ադրբեջանի ՆԳՆ մարմինների հետ միասին մասնակցում են նաև ՌԴ իրավապահ մարմինները:

Ադրբեջանի Զագատալ շրջանի բնակիչներից ստացած տեղեկությունների համաձայն` շրջանի տարածքում անցակետեր են կազմակերպվել: Ոստիկանության աշխատակիցները ստուգում են բոլոր ելք ու մուտք գործող մեքենաները:

Հրատարակչությանը Ադրբեջանի Գախսի շրջանային ոստիկանության բաժանմունքից հաստատել են օպերացիայի իրականացման լուրը, սակայն հիմնվելով դրա գաղտնիության վրա՝ մանրամասները չեն հաղորդել: Հրատարակչությունը նշում է, որ նման օպերացիաներն իրականացվում են ռուսական և ադրբեջանական կողմերի միջև պայմանավորվածությունների հիման վրա:

Օպերացիայի անցկացման գլխավոր խնդիրն է հանդիսանում երկու երկրների սահմանամերձ տարածքներում տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարը:

Ավելին
Back to top button
Close