ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Մթության մեջ ուղեղը դառնում է ստեղծագործ

Ի՞նչ է տեղի ունենում մեր ուղեղի տեսողական կենտրոններում, երբ մենք գտնվում ենք բացարձակ մթության մեջ: Տրամաբանորեն այնտեղ չպետք է լինի ոչ մի ակտիվություն. չէ՞ որ լույսի բացակայության դեպքում տեսողական անալիզատորներն ինֆորմացիա չեն ստանում: Բայց փորձերը ցույց են տվել, որ դա այդպես չէ: Բացարձակ մթության մեջ մեր ուղեղը հորինում է պատկերներ` հիմնվելով անցյալի փորձի եւ երեւակայության վրա:

Իսկ ինչպե՞ս են վարվում ուղեղի համապատասխան մասերը տեսողական զրկանքի պայմաններում, այսինքն՝ որեւէ տեղեկատվության ընկալման բացակայության դեպքում: Տրամաբանորեն նման հանգամանքներում ուղեղը պետք է հանգստանա եւ ոչ թե ցուցաբերի ակտիվություն: Բրիտանական Քեմբրիջի համալսարանի աշխատակիցներն իրականացրել են փորձարկումներ եւ պարզել, որ լիակատար մթության մեջ տեսողական կենտրոններում նկատվել է բավականին բարձր արգելակում:

vV1UPJVUZes

Քեմբրիջյան փորձի մասնակիցները տարբեր տարիքի կզաքիսներ են եղել: Գիտնականները երիտասարդ ու մեծահասակ կենդանիներին տեղադրել են մի մութ սենյակում: Այնուհետեւ որոշ կզաքիսների թողել են մթության մեջ, մյուսներին ֆիլմ են ցուցադրել, իսկ երրորդներին էկրանի վրա ցույց են տվել վերջիններիս ծանոթ ինչ-որ առարկաներ: Միեւնույն ժամանակ նյարդաբանները սկանավորվել են նրանց ուղեղի դիմային կեղեւի գործունեությունը:

Չափահաս կզաքիսների դիմային կեղեւը գտնվելով լիակատար մթության մեջ՝ գրեթե նույնքան ակտիվ էր, ինչպես ֆիլմ դիտելիս կամ անծանոթ առարկաներ նայելիս: Իսկ ահա երիտասարդ կենդանիների ուղեղը մթության մեջ ցույց է տվել պակաս ակտիվություն: Գիտնականներն արել են հետեւյալ եզրակացությունները, որ տեսողական տեղեկատվության բացակայության դեպքում ուղեղը «լրացնում է» անտեսանելի իրավիճակի պատկերը, որը կարող էր գտնվել մութ սենյակում: Նա անում է դա` հիմնվելով նախկին փորձի վրա: Այս դեպքում տրամաբանական է, որ ավելի հասուն ու համապատասխանաբար մեծ փորձ ունեցող կզաքիսներն ավելի հեշտ են «լրացրել» երեւակայական պատկերը:

Ստացվում է, որ ուղեղի համար դժվար է կրել տեղեկատվության պակասը (այս դեպքում  տեսողական), եւ նա հորինում է բացակայող պատկերը: Նույն սկզբունքը վերաբերում է նաեւ մարդկային հոգեբանությանը: Ապացուցված է, եթե մարդը երկար ժամանակ մթության մեջ կամ աչքերը կապած մնա, ապա նրա ուղեղում կսկսի տեղի ունենալ կեղեւի «արգելակում», որը կդրսեւորվի իրականությանը չհամապատասխանող խաբկանքի տեսքով. մարմնով սարսուռ անցնել, տաք կամ սառն օդային հոսանքներ, գոյություն չունեցող փայլատակումներ, մթության մեջ լույսի ուրվագիծ, թվացյալ աղմուկ կամ երաժշտություն:

Ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ երկարատեւ մեկուսացման պայմաններում մարդկանց մոտ մեծանում է զգացողություններ ստանալու անհրաժեշտությունը, այսպես կոչված՝ զգայական քաղցը: Լիակատար առողջ մարդկանց մոտ նման իրավիճակում կարող է նույնիսկ զգայախաբություն առաջանալ` պայմանավորված իրական տպավորությունների բացակայությամբ:

Միջնադարում, նույնիսկ ավելի ուշ զգայական զրկանքը խոշտանգումների ժամանակ տարածված փորձ էր: Դահիճը կապում էր զոհի աչքերը, ականջները եւ քիթը: Ընդ որում կապկպված մարդը կարող էր շնչել, բայց բոլորովին զուրկ էր տեսողությունից, լսողությունից  եւ հոտառությունից եւ գրեթե ամբողջությամբ՝ շոշափելիքից: Այս խոշտանգումներին դիմանալը գրեթե անհնար էր, քանի որ մարդկային հոգեբանությունն ընդունակ չէ դիմակայել զգայարանների կորստին:

Նույնը կարելի է ասել զգացմունքների մասին. մեր հոգեբանությունը նախատեսված է նրա համար, որ անընդհատ ինչ-որ բան զգա: Զգացմունքները կարծես իրականության յուրօրինակ արտացոլումը լինեն՝ վեցերորդ զգայարանի նման մի բան: Զարմանալի չէ, որ ասում են, թե ամենավատ հարաբերությունից ավելի վատ միայն անտարբերությունն է, իսկ ամենամեծ հոգեբանական խնդիրները սպասվում են ո’չ թե բռնկուն ծնողների երեխաներին, այլ` սառը ծնողներին։

Ավելին
Back to top button
Close