Նորություններ

Բենզինը՝ զինվորի մահվան պատճա՞ռ (ԼՐԱՑՎԱԾ)

Շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի հարազատները մահվան հանգամանքների իրենց տարբերակն են միաձայն պնդում: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին բանակում հերթական մահվան դեպքն էր արձանագրվել. հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի դին: Այսօր մեր նկարահանող խումբը այցելել է զինվորի հարազատներին: Բարեկամները նշում են, որ Ներսեսը հանգիստ ու առանց դժգոհելու է ծառայել, բանակում վարորդ էր, սակայն վերջերս, հարազատների հավաստմամբ, անհանգիստ էր, բայց չէր էլ ուզում անհանգստացնել ծնողներին: Կիսվել է ընկերների հետ՝ պատմելով, թե խնդիրներ ունի կապված բենզինի հետ:

Back to top button