Նորություններ

Գյումրիում տեղումներին զուգահեռ ասֆալտապատում է արվում (ԼՐԱՑՎԱԾ)

Ասֆալտապատում տեղումներին զուգահեռ: Այսօր Գյումրու Խանջյան փողոցից դեպի «Սովխոզ» թաղամաս տանող ճանապարհին ընթանում էին ասֆալտապատման աշխատանքներ՝ չնայած այն հանգամանքին, որ այսօր ժամը 12:00-ից սկսած տեղումները Գյումրիում չէին դադարում:

ԳԱԼԱ-ն ահազանգ ստացել է թաղամասի բնակիչներից, նրանց խոսքերով՝ տեղումները չեն խանգարել ճանապարհաշինարարներին, նրանք ասֆալտապատման աշխատանքները չեն դադարեցրել: Մեր լրագրողի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը նշել է, թե փողոցաշինություն Մերձմոսկովյան ընկերությունն իրականացնում է Շիրակ ջրմուղկոյուղի ՓԲԸ պատվերով, քաղաքապետարանը, ճիշտ է, վերահսկում է աշխատանքների ընթացքը, բայց անձրեւին զուգահեռ կատարված ասֆալտապատման մասին իրենք տեղեկություն չունեն: Շինարարական ընկերության պատասխանատուն մեր լրագրողին փոխանցել է, որ տվյալ հատվածում ասֆալտի շերտը վաղուց է փռված եղել, իսկ այսօր լրացուցիչ աշխատանքներ են իրականացրել շինարար-բանվորները: Արտակ Ադամյանի կարծիքով որակական կորուստներ հնարավոր է չլինեն, բայց ընկերությունը խոստանում է հետեւողականություն ցուցաբերել, ու երաշխիքային ժամկետներում ուշադրություն կդարձնեն ասֆալտի որակին:

Kodak_63722 Kodak_63744asfalt

Back to top button