Միջազգային

Նիգերիայում առեւանգված աշակերտներին բաժանել են 4 խմբի

Նիգերիայում շարունակում են փնտրել 230 դպրոցականներին, ովքեր առեւանգվել էին Բոկո Հարամ իսլամիստական խմբավորման կողմից:

Երկրի նախագահը հայտարարել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են երեխաներին գտնելու ուղղությամբ: Սակայն հասարակությունը կարծում է, որ իրավապահները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում:

Բոկո Հարամ խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ պատրաստվում է նրանցից մի քանիսին ստրկության վաճառել, իսկ մյուսներին ամուսնացնել:

Աշակերտների գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Ոստիկանությունը 300 հազար դոլար է խոստացել՝ զինյալների գտնվելու վայրը հայտնաբերողին:

SkyNews հեռուստաալիքի տվյալներով, ահաբեկիչները նրանց բաժանել են 4 խմբի: Այդպես դպրոցականներին դժվար կլինի գտնել: Ավելի վաղ հատուկ ջոկատայինները սկսել էին Բոկո Հարամի դեմ գործողությունները: Սակայն գրոհայիններին չի հաջողվել վերացնել, ավելին՝ օրեցօր նրանց թիվն ավելանում է: Երկրում պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ:                                               

Back to top button