Նորություններ

ԳԱԼԱ news. 08 մայիսի

Առաջարկում ենք դիտել ԳԱԼԱ news-ի այսօրվա գլխավոր թողարկումը:

Կադրային փոփոխություններ եւ նոր նշանակումներ: Տեղի է ունեցել կառավարության նիստ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել  հայտարարությամբ:

Հանդիպման պահանջ՝ ուղղված  նորանշանակ վարչապետին: Կառավարության նիստն ուղեկցվել է բողոքի ակցիայով:

22 տարի առաջ մայիսի 8-ին Շուշիի ազատագրմամբ   ռազմական բացառիկ սխրանք գործեցին հայ ազատամարտիկները:  Շուշիի ազատագրման, Արցախյան պատերազմի և այդ տարիներին առկա խնդիրների մասին խոսել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Վերհուշ եւ ափսոսանք արժանի գնահատական չստանալու համար։ Ազատամարտիկների պատմությունները մարտադաշտից ու գնահատականները հայոց բանակի այսօրվա պատրաստվածությանը։

Հարգանքի տուրք Եռաբլուրում: Եռաբլուր են այցելել կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԵԿՄ անդամները՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ:

Հայ ազգի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը, սահմանին կանգնած զինվորը, ուրիշ ոչ մեկն իրավունք չունի մեր երկրին որեւէ բան թելադրելու: Շիրակցի ազատամարտիկների արձագանքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությանը՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու կապակցությամբ, բավականին կոշտ է:

Back to top button