Միջազգային

Դոնեցկում անջատողականները գրավել են հարկային ու մաքսային ծառայությունների շենքերը

Դոնեցկում անջատողականները գրավել են հարկային ու մաքսային ծառայությունների շենքերը: Գրավման մանրամասներն այս պահի դրությամբ հայտնի չեն, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը` վկայակոչելով «ОстроВ»-ին: Անջատողականները գրավել են Դոնեցկի շրջանի Ուկրաինայի հարկային պետական ծառայության ու Արևելյան մաքսային ծառայության շենքը:

10337376_493031340825478_1303809054_oՄինչ այդ, հաղորդվում է, որ Սլավյանսկի քաղաքապետ Նելի Շտեպան հանձնել է իր լիազորությունները, սակայն շարունակում է գտնվել գործադիր կոմիտեի շենքում: Ինչպես հաղորդում է Slavgorod.-ը, այսօր Սլավյանսկում կայացել է քաղաքային խորհրդի արտահերթ նիստը, սակայն լրագրողներին նիստերի դահլիճ թույլ չեն տվել մտնել: «Նիստին ներկա է գտնվել 42 պատգամավոր, ովքեր ի գիտություն են ընդունել քաղաքապետ Նելի Շտեպայի հրաժարականը: Այսօր Նելի Շտեպան պաշտոնապես դադարել է լինել Սլավյանսկի քաղաքապետ»,- հաղորդում է Slavgorod. հրատարակչությունը:

Ավելին
Back to top button
Close