Միջազգային

ՌԴ կողմից հարձակման վտանգի պատճառով Ուկրաինայի ԶՈւ-ն լիակատար մարտական վիճակի է բերված` Տուրչինով

ՌԴ հարձակման վտանգի կապակցությամբ Ուկրաինայի Զինված ուժերը լիակատար մարտական վիճակի են բերված: Ինչպես տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Կիևում Ուկրաինայի նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ:

Տուրչինովի խոսքով` այսօր Ռուսաստանի կողմից ընդդեմ Ուկրաինայի մայրցամաքային պատերազմի իրական վտանգ կա: «Մեր զինված ուժերը բերված են լիակատար մարտական պատրաստի վիճակի»,- հայտարարել է Տուրչինովը: Բացի այդ, ինչպես հաղորդում է «Ուկրաինական ճշմարտությունը», Տուրչինովը նաև հայտարարել է, որ անջատողականները պատրաստվում են մայիսյան տոնակատարությունների ժամանակ դիվերսիոն գործողություններ իրականացնել: Նա հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի իշխանությունները չեն վերահսկում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակը: «Սակայն գլխավոր խնդիրն է թույլ չտալ ահաբեկչությանը տարածվել այլ շրջաններով»,- ընդգծել է նա:

Տուրչինովի խոսքով` դիվերսիոն խմբերի առջև խնդիր է դրված մայիսյան տոնակատարությունների ժամանակ ապակայունացնել Խարկովում, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժյեի, Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում իրավիճակը:

Ավելին
Back to top button