Միջազգային

Մայիսի 1-9-ը կարող են Ուկրաինայի պատմության ամենաարյունալի օրերը դառնալ` ռազմական փորձագետ

Լուգանսկի, Դոնեցկի և Ուկրաինայի այլ արևելյան շրջաններում պատրաստվում են զանգվածային սադրանքների, որոնց արդյունքը պետք է լինեն զոհերը, արյունահեղությունն ու քաոսը:

Այս մասին հայտարարում է ռազմական փորձագետ Ֆլորիան Հանը: Նրա խոսքով` ըստ ՌԴ ծրագրի ` մայիս ամիսը պետք է դառնա Ուկրաինա ներխուժման ակտիվ փուլ, իսկ դրա համար զոհեր են պետք: Մարդկանց զանգվածային կուտակումներ: Հենց դա է անջատողականներին պետք: Նրանց անհրաժեշտ է, որպեսզի քաղաքականությունից հեռու հասարակ մարդիկ դուրս գան փողոց ու ցույցեր անցկացնեն, ասում է փորձագետը: «Ահաբեկիչները միանշանակ կօգտվեն մայիսյան տոնակատարություններից»,- նշում է Ֆլորիան Հանը:

Իր հերթին Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Վիկտորիա Սյումարը կարծում է, որ մայիս ամիսը Ուկրաինայի պատմության ամենածանր ամիսներից մեկն է լինելու: Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության elise.com.ua-ի աղբյուրները խնդրում են կոչ անել Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին մայիսյան տոնակատարությունների ժամանակ դուրս չգալ զանգվածային ցույցերի, քանզի ռուսամետ ցուցարարները արյունահեղություն են նախապատրաստում: Իրավապահ մարմինները մեծաթիվ զոհերից խուսափելու համար ստիպված են լինելու արձագանքել: Այդ դեպքում շիլաշփոթ կստեղծվի:

Նաև հաղորդվում է այն մասին, որ երկրի արևելյան շրջանների ադմինիստրատիվ կենտրոնների հետագա գրավման դեպքում կարող է հակաահաբեկչական օպերացիայի ակտիվ փուլ սկսվել:

Ավելին
Back to top button
Close