Միջազգային

Յուշչենկոն Ադրբեջանին, Վրաստանին եւ Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի միավորվելու կոչ է արել

Լեռնային Ղարաբաղի , Աբխազիայի, Հարավայի Օսիայի և Ղրիմի հակամարտությունները սրվում են Ռուսաստանի կողմից:

Այս մասին Բաքվում կայացած Բաց հասարակության գլոբալ ֆորումին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Նախկին նախագահի խոսքով` «օկուպացվել է Ադրբեջանի տարածքի 20 %-ը», Վրաստանը կորցրել է իր հողերը, իսկ այժմ էլ Ուկրաինան է կորցնում իր տարածքները` ենթարկվելով փաստացի օկուպացիայի: Նա հայտարարել է, որ այդ բոլոր հակամարտությունները հրահրվում են կամ անմիջականորեն իրականացվում են Մոսկվայի կողմից: «Սակայն ողջ աշխարհը լռում է: Ինչո՞ւ»,- հավելել է Յուշչենկոն` Ադրբեջանին, Վրաստանին ու Ուկրաինային հակամարտությունների կարգավորման համար համերաշխության կոչ անելով:

Ավելի վաղ Յուշչենկոն Ուկրաինայի մյու նախագահներ Լեոնիդ Կրավչուկի ու Լեոնիդ Կուչմայի հետ հայտարարել էր, որ «Ռուսաստանը, որը մշտապես Ուկրաինայի ներքին գործերին «միջամտություն էր» անվանում մեր միջազգային գործընկերների փորձերը՝ կարգավորել իրավիճակը քաղաքական ճանապարհով, այժմ ինքն է դիմել Ղրիմի քաղաքական կյանքին ուղղակի միջամտության»:

Ավելին
Back to top button