Միջազգային

Ազգայնականների և «Եվրամայդանի» կողմնակիցների միջև բախումներ են գրանցվել Կիևում

Կիևում Մայդանի ինքնապաշտպանության ջոկատների և ազգայնականների միջև բախումներ են գրանցվել: Վերջիններս ջահերով երթ էին կազմակերպել՝ ի հիշատակ «Եվրամայդանի» զոհերի:

Ինչպես հաղորդում է ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, բախումների ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել:

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներից 200-300 հոգի փորձել է վրանային քաղաքով անցնել Գրուշևյան և Ինստիտուտյան փողոցներ, որտեղ փետրվար ամսին ամենաթեժ բախումներն են գրանցվել: Սակայն վրանային քաղաքի անվտանգությունը փորձել է նրանց խանգարել: Կողմերը սկսել էին բանակցություններ, սակայն երթի որոշ մասնակիցներ փորձել են ուժով ներխուժել Եվրոպական հրապարակ: Դրանից հետո խլացուցիչ նռնակներ ու արցունքաբեր գազ է կիրառվել, ինչպես նաև տեղային բախումներ են գրանցվել:

Այս պահի դրությամբ իրավիճակը հաջողվել է կարգավորել, սակայն երթի մասնակիցները մնում են վրանային քաղաքի մոտակայքում:

Ավելին
Back to top button