Միջազգային մամուլի տեսություն

Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան՝ անվտանգության սպառնալիքի նոր աղբյուր

Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի եւ անկախ փորձագիտավերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց զեկույցներում բացահայտել են գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայի կիրառման սկզբունքները:

Ինչպես նշել է ՄՄՀՊԻ-ի /ՄԳԻՄՕ/ տնօրեն Ալեքսանդր Օռլովն իր «միջազգային համընդհանուր կազմակերպությունների դերը գլոբալ անվտանգության ապահովության մասին» զեկույցում, նոր աշխարհաքաղաքական գործընթացների ձեւավորման պարագայում, որոնք զուգորդված են հակամարտություններով, ակնհայտ անկայունությամբ, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների անտեսմամբ, թույլ է տալիս ՄԱԿ-ի կանոնադրության կամայական դրույթների մեկնաբանությանը:

«Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, վերջին երկու տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության գործող դրույթների բազմիցս կոպիտ խախտումների, Ռուսաստանն իր խաղաղապահ պրակտիկան պահպանում է միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներին համաձայն»:

Ավելին, ինչպես նշել է «Էպոխա» անկախ փորձագիտա- վերլուծական կենտրոնի ղեկավար Իգոր Պոպովն իր զեկույցում` «Պատերազմը, դա խաղաղություն է. պետության անվտանգության ոչ ռազմական ասպեկտների ապահովումը», հյուսիսատլանտյան դաշինքն այսօր տեսնում է Ռուսաստանին, որպես չակերտավոր գործընկեր: Իր վերջին հայտարարություններից մեկում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին բնութագրել է, որպես համաշխարհային կարգուկանոնի սպառնալիքներից  մեկը:

Ըստ Պոպովի` ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական մրցակցությունը  դեռ ոչ ոք չի հետաձգել եւ արեւմտյան քաղաքակրթության համար Ռուսաստանը միշտ կմնա աշխարհաքաղաքական հակառակորդ: Ըստ փորձագետի, պետք է հստակ հեռանկարներ տեսնել Արեւմուտքի հետ հարաբերություններում, որն այսօր էլ ունի ծրագրեր՝ շարունակել Խորհրդային Միության փլուզումից սկսված գործընթացը: Այսպիսի ապակառուցողական սցենար մեր «գործընկերները» եւս ունեն:  Նախ, ոչ ոք չեղյալ չի համարել ռազմական միջամտության տարբերակը: Երկրորդ` ուժի մեջ է մնում Խորհրդային Միության փլուզման  սցենարը, եւ վերջապես, ամենահավանական տարբերակն է նույն տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք օգտագործվել են Ուկրաինայում 2004 թվականի գունավոր հեղափոխության ժամանակ եւ այսօր:

Այս տարբերակը, ըստ Իգոր Պոպովի, առավել հեռանկարային է Արեւմուտքի համար, քանի որ ժամանակակից աշխարհում այլ արդյունավետ տարբերակներ գրեթե չեն մնացել:

Այսօր, երբ պատերազմի բնույթն արմատապես փոխվել է, պատերազմն անցնում է զինված դիմադրության ձեւաչափից  դեպի լրատվամիջոցների ճնշման եւ անշփում պայքարի  ձեւաչափ:

Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետը ձեւակերպել է գունավոր հեղափոխությունների հիմնական տեխնոլոգիան «ամպոտ հակառակորդ» սահմանումով: Նման տեխնոլոգիաները նոր սպառնալիք են միջազգային անվտանգության համար, որոնց ի հայտ գալը հանգեցրել է ռազմական մշակույթի ճգնաժամի:

Գունավոր հեղափոխությունները հնարավորություն են տվել մեր արեւմտյան «գործընկերներին» դուրս գալ սահմանափակումներից` միջուկային զսպման սկզբունքներից ելնելով:

Տեխնոլոգիաների հիմնական բաղադրիչը, սոցիալական տեխնոլոգիաների կործանարար ազդեցությունն է, որը թույլ է տալիս ստեղծել անհրաժեշտ պայմաններ մյուս տարրերի իրականացման համար, այդ թվում` զինված խմբավորումներ, արմատական ​​խմբեր, օտարերկրյա վարձկաններ:

Գունավոր հեղափոխությունների այս տեխնոլոգիան բացառում է զինված ուժերը, բանակի հակազդեցության առարկան՝ ուղղակիորեն ոչնչացնելով հասարակության քաղաքական, սոցիալական եւ տնտեսական հիմքը, իսկ հետո ամեն ինչ պարզ է, պետությունն ընկնում է  քաոսի մեջ, միջազգային հանրությունն այն հայտարարում է, որպես «չկայացած պետություն», իսկ նրա քաղաքական վերնախավը մեղավոր է դառնում սոցիալ-տնտեսական ճգնաժամի եւ իրավիճակի վերահսկողության կորստի մեջ:

Գունավոր հեղափոխությունների կիրառման նպատակներն են`խուսափելով  լուրջ ֆինանսական ծախսերից եւ բաց զինված հակամարտությունից, ներքաշել երկիրը տնտեսական ստրկության մեջ, ստրկացնել քաղաքական էլիտային եւ պետության քաղաքական համակարգը:

Ավելին
Back to top button