Միջազգային

Ռուսաստանն Ուկրաինայում պայքարում է «Գազպրոմի» մահվան դեմ, այլ ոչ թե ռուսալեզուների իրավունքների համար

Գլխավոր պատճառը, թե ինչու հենց Սլավյանսկ քաղաքն է դարձել Դոնբասի քարտեզի ամենաթեժ կետը, կարող է լինել թերթաքարային գազը:

Ինչպես հաղորդում է ուկրաինական ТСН-ը, լրագրողները թերթաքարային գազի հանքավայրի վերաբերյալ իրենց սեփական հետաքննությունն են անցկացրել, որը դժկամությամբ քննարկում են նաև բուն Ուկրաինայում, քանի որ այն մեծ ռեսուրսներ է թաքցնում, որը կարող է փոխել աշխարհի էներգետիկ քարտեզը:

Հանգամանքները մատնանշում են, որ Դոնբասում հումանիզմի, դաշնայնացման, ռուսալեզու բնակչության պաշտպանության, Սլավյանսկի հայրենասերների համար մղվող ոչ մի պայքար չկա: Այս ամենը հորինվածք են, որոնք ստեղծել են Կրեմլի կաբինետներում և մտցրել են շարրքային դոնեցկցիների գլուխները, որպեսզի թաքցնեն ՌԴ հատուկ օպերացիայի իրական նպատակը: Սլավյանսկ քաղաքում չկա ոչ մի կարևոր ձեռնարկություն, ո՛չ հանքավայր, ո՛չ զինվորական զորամաս կամ գիտական ինստիտուտ: Սակայն այնտեղ կենտրոնացված են 21-րդ դարի  ամենաարդի էներգետիկ ռեսուրսի` այսպես կոչված թերթաքարային գազի հանքաշերտերը,-նշվում է տեղեկատվության մեջ:

Հսկայական հանքաշերտերը գտնվում  են Դոնեցկի ու Խարկովի շրջանների տարածքների մի մասում: Փորձագետները նշում են, որ այս հողերում առկա գազի պաշարները կարող են արմատապես փոխել ոչ միայն  Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի էներգետիկ իրավիճակը:

                                                                                      

Ավելին
Back to top button