2014թ. ամենագեղեցիկ ծաղկած սակուրաները
Բալենին այնքան հիասքանչ ծառատեսակ է, որը տարբեր երանգավորումներով հիասքանչ ծաղիկներ է ունենում: Բալենին կամ, ինչպես Ճապոնիայում են այն կոչում, սակուրան հանդիսանում է Ծագող արևի երկրի սիմվոլը:
Այս երկրում բալենիներ կարելի է տեսնել գրեթե ամենուր: Ճապոնիայում աշխատանքի և ուսումնական տարվա առաջին օրը ապրիլին է, որը բալենու ծաղկման օրն է:
Գոյություն ունի այս ծառի մոտ 16 տեսակ եւ ավելի քան 400 տիպ: Ամենատարածվածները սոմեյոշինո եւ սիդառեզակուռա (լացող սակուրա) տեսակներն են, որոնցից առաջինը ծաղկում է սպիտակ, իսկ երկրորդը՝ վարդագույն ծաղիկներով: Սակուրան, ի տարբերություն մեզ հայտնի բալենու, չունի պտուղ, որը կարելի է համտեսել, այն միայն գեղեցիկ ծաղիկներ է ունենում:
Ձեզ ենք ներկայացնում սակուրայի ամենագեղեցիկ 20 լուսանկարները, որոնք արվել են 2014 թվականի ապրիլ ամսին Ճապոնիայում: Վայելեք տարին մեկ անգամ գրանցվող այս գեղեցկությունը: