Միջազգային

Ադրբեջանցին փորձել է առեւանգել Կոպենհագենից Օսլո թռչող ինքնաթիռը

Շվեդիայի ոստիկանությունը բացահայտել է, որ Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռը փորձել է առեւանգել Ադրբեջանի քաղաքացի Ռամին Մուսաեւը,- հաղորդում է Ռեգնումը:

Ըստ տեղեկության, ինքնաթիռում ուղեւորներից մեկը սկսել է բղավել, որ իր ուղեբեռի մեջ ռումբ է տեղադրված: Օդանավը արտակարգ վայրէջք է կատարել շվեդական Գյոտեբորգ քաղաքում եւ անհաջողակ առեւանգիչը ձերբակալվել է:

Իրավապահների հաղորդման համաձայն, սա ադրբեջանցու օդանավ առեւանգելու առաջին փորձը չէ. 1993թ.-ին Տյումեն-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ժամանակ Ռամին Մուսաեւը օդաչուներին սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը եւ հրահանգել է նրանց` ուղղություն վերցնել դեպի ԱՄՆ:

Նրա պահանջը մասամբ բավարարվել էր. օդանավը վայրէջք էր կատարել Ստոկհոլմի օդանավակայանում: Ռամին Մուսաեւն ընտանիքի հետ Շվեդիայից քաղաքական ապաստան էր խնդրել, սակայն ձերբակալվել եւ տեղափոխվել էր Ռուսաստան:

Back to top button