ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ծաղիկներն ընդդեմ քաղցկեղի

Ուտելու ծաղիկներ, որոնք ձեզ պաշտպանում են քաղցկեղից

Կերակրի մեջ օգտագործելով զանազան ուտելու համար պիտանի ծաղիկներ, որոնք կարելի է աճեցնել տնամերձ հողամասերում, կօգնեն ձեզ պաշտպանվել քաղցկեղից: Այդ մասին հայտնում է «Journal of Food Science»-ը՝ հղում կատարելով ամերիկյան սննդի տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտություններին:

Ծաղիկները, որոնք հանգիստ կարելի է օգտագործել ամենօրյա սննդում, արդեն հաճախ են օգտագործում եվրոպական խոհարարները, իսկ Չինաստանում դրանք օգտագործում էին շատ վաղուց՝ հազարամյակներ: Դրանք պարունակում են մեծ քանակության ֆենոլային խեժեր (Phenol formaldehyde resin), նյութ, որի մեջ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հակաբորբոքային ակտիվություն եւ որոնք կարող են փոքրացնել սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ մի շարք օնկոլոգիական հիվանդությունների վտանգը:

caxiknerԴիետոլոգները առաջարկում են դրանք օգտագործել որպես սննդի հավելում՝ որպես հեղուկ կերակուրների համեմունք, կամ էլ դրանք կարող են փոխարինել սեղանին մշտապես դրվող կանաչեղենին: Սննդի մեջ օգտագործել կարելի է մեզ լավ հայտնի ծաղիկներ՝ նարդոսը, զառմանուշակը, վարդը, երիցուկը, կապույտ տերեփուկը, խատուտիկը եւ այլ շատ օգտակար ծաղիկների տեսակներ: Բայց պետք է հաշվի առնել, որ ուտել կարելի է միայն այն ծաղիկները, որոնք քաջ հայտնի են ձեզ եւ դուք ինքներդ եք աճեցրել դրանք՝ առանց մարդու առողջության համար վնասակար հավելումներ եւ պարարտանյութեր օգտագործելու:

Նախկինում արդեն ապացուցված էր, որ հակաբորբոքային ուժեղ հատկությամբ օժտված է նաեւ ծառի սպիտակ սունկը (Tremella fuciformis): Այդ սունկը նույնպես պարունակում է ֆենոլային խեժ: Ի դեպ, նմանատիպ բույսերը հրաշալի հակաօքսիդանտներ են: Բացի կերակրի մեջ օգտագործվող ծաղիկներից եւ ծառի սպիտակ սնկից, շատ հակաօքսիդանտներ են պարունակում նաեւ հունական ընկույզը եւ սեւ բրինձը:

Ավելին
Back to top button