Նորություններ

«Դա պարտադիրի կասեցում չէ». «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ Հ. Աբրահամյանի հայտարարության մասին

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այնքան էլ խանդավառված չեն ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի այսօրվա հայտարարությունով: Ըստ նրանց՝իրենք վերջին շրջանում բազմիցս լսել են տարբեր խոստումներ, որոնք ժամանակը ցույց կտա՝ի կատար կածվե՞ն, թե՞ ոչ:

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հ. Աբրահամյանը հայտարարություն տարածեց, որտեղ շեշտվում էր, որ «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է», այնուհետ՝այն լինելու է «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

Թե որքանով է վարչապետի հայտարարությունն առաջընթաց տարվող պայքարի և պայքարող հասարակության համար «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից Գևորգ Գորգիսյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով. «Դա որոշակի քայլ է, բայց դա որպես պարտադիրի կասեցում չի կարելի ներկայացնել, որովհետև ուղղակի դա պարտադիրի կասեցում չէ: Ամեն դեպքում պետք է հայտարարությունը լավ ուսումնասիրենք, որպեսզի ավելի հստակ հասկանանք: Որովհետև ստացվել է և այնպես, որ հետո պարզվել է, թե «այդքան էլ նվաճում չէր ամեն բան»: Այդ հարցին կարող ենք պատասխանել, երբ ուսումնասիրենք»:

Paylak harcazruyc karch Gevorg Gorgisyan 23.01.14.mpg_20140123102406
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյան

ԳԱԼԱ-ի հարցին, թե կա՞ն արդյոք ակնկալիքներ նորընտիր վարչապետի նախաձեռնությունից, Գ. Գորգիսյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, երբ նախագիծը գոնե կհասնի ու կհաստատվի օրենսդրում, այդ ժամանակ միայն կարող ենք խոսել, որովհետև առայժմ սա միայն նախագիծ է: Որքան էլ այդ նախագիծը փայլուն մի բան լինի, դեռևս նախագիծ է և միայն օրենսդրի կողմից հաստատվելու դեպքում կարող է լինել հաղթանակ՝ մասնակի կամ ոչ»:

Ըստ «Դեմ եմ» նախաձեռնության անդամի՝ առայժմ որևէ ակնկալիք չկա, որովհետև բազմիցս լսել ենք խոստումներ, որոնք մնացել են անկատար: Ամեն դեպքում ժամանակի խնդիր է, և ժամանակը ցույց կտա:

Mane - dem em
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյան

Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը նույն հարցի առնչությամբ նշեց, որ սա ընդամենը այն քայլերից մեկն է, որը վարչապետը փորձում է կատարել դեպի հանրությունը, սակայն այս պահին մի շարք ոչ հստակ բաներ կան և անհրաժեշտ է հասկանալ նախ և առաջ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հայտարարությունն ավելի մանրամասն:

Back to top button