Նորություններ

Արցախի հետ կապված ներքին դավադրության մասին խոսելը պատեհ չէ

Արցախի հետ կապված ներքին դավադրության մասին խոսելը պատեհ չէ: Պատեհ չէ հատկապես տարածք հանձնելու համատեքստում, քանի որ տարածք հանձնելու վերաբերյալ դրույթը բանակցային գործընթացի ողջ պատմության անքակտելի մասն է եղել: Այժմ էլ՝ այս մեկ տարվա ընթացքում, Հայաստանի բանակցողների կողմից այն չի չեզոքացվել՝ մեր պաշտոնատարները խոսում են այն մասին, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են համարում իրենց համար առաջնահերթություն, բայց տարածքային ամբողջականության ապահովման մասին լռում են:

Այսպիսով բանակցությունների կամ պատերազմի միջոցով մեզ պատճառվելիք տարածքային կորուստները ՀՀ պաշտոնական քաղաքականության մակարդակում դեռևս մնում են “խաղի” մեջ և դա մի խնդիր է, որի չլուծված լինելը տարատեսակ դավադրությունների մասին խոսելու նյութ է տալիս: Պաշտոնական մակարդակում տարածքային հարցում հստակ դիրքորոշումը նաև դավադրությունների խնդիրը մեջտեղից կհանի:

Ավելին
Back to top button
Close