Նորություններ

Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարների և դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ակցիայի մասնակիցները, Ազատության հրապարակում տեսնելով թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանին, սկսել են վանկարկել «դա-վա-ճան», ապա փորձել են խմբով մոտենալ նրան, քաշքշել: Ոստիկաններն առանձնացրել են կողմերին և ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ քաղաքական գործչին:

tert.am

Back to top button
Close