Նորություններ

Վեթթինգի պրոցեսը վերաբերում է անխտիր բոլոր դատավորներին. Զեյնալյան

Արդյոք Փաշինյանն իրավուքն ուներ ժողովրդին հորդորելու փակել դատարանները:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դժվարացավ պատասխանել այս հարցին.

«Պետք է տարանջատել իրավական եւ քաղաքական գործընթացները. Սա քաղաքական գործընթաց է եւ ես չեմ շտապի դեռեւս գնահատականներ տալ»:

Ինչ մնում է Վեթթինգի ինստիտուտը ներդնելուն, Զեյնալյանն ասաց.

«Այն, որ դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում եւ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ:

Վետինգը առաջին անգամ չէ, որ կիրառվել է աշխարհում: Այս պահին կիրառվում է  Ալբանիայում Եվրոպական կառույցների հորդորով: Այդ իրավունքը դրական գնահատական է ստացել եւ աշխարհում կուտակված փորձ կա:

Որեւէ դատավոր չի թիրախավորվելու, առանց խտրականության է իրականացվելու: Այստեղ խտրականության արգելքը պահպանվելու է: Եւ վեթթինգի ենթարկվելու են անխտիր բոլոր դատավորները»:

Back to top button
Close